Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական․ «Փաստ»

1 Սեպտեմբերի, 2026

«Փաստ» թերթը գրում է. «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, ի դեպ՝ արդեն երկրորդ անգամ, ծննդյան տարեդարձը «նշեց» ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա կալանավայրից մի քանի դիտարկումներ էր փոխանցել:

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ տեղի ունեցողը «Փաշինյանի մոտ բնածին վախերի և բարդույթների հերթական մանիակալ սրացման» հետ է կապված: Նրա խոսքով, դատաիրավական համակարգը սպասարկում է Փաշինյանի ֆոբիաները։ «Մենք կարող ենք կորցնել երկիրը, և, կարծես թե, ժողովուրդը կորցրել է կոլեկտիվ ինքնապահպանման բնազդը»,-կարծում է Ռոբերտ Քոչարյանը:

Ինչ վերաբերում է «գործին», ապա նշվում է. «Հերթական քրեական մեղադրանքն այնքան աբսուրդային է, որ դժվար է գնահատական տալ նորմատիվ բառապաշարի շրջանակներում։ Բայց, այնուամենայնիվ, կփորձեմ անել դա։ Ամբողջությամբ վերցրած, ընդհանրացված խոսելով, որպեսզի ներկայացվի այսքան ոչնչով չհիմնավորված մեղադրանք, անհրաժեշտ է կա՛մ լիակատար բարոյական դեգրադացիա, կա՛մ իրավական դեբիլիզմ, կա՛մ Ադրբեջանի դատաիրավական համակարգին լիակատար ենթարկում։ Դա նրանց մոտեցումն է, որ Արցախի բոլոր նախագահները պետք է լինեն բանտում»։

Նախագահ Քոչարյանը նաև համոզված է, որ ներկայիս իշխանությունները երկիրը ներքաշել են ծայրահեղ վտանգավոր արկածախնդրության մեջ՝ դնելով խոշոր տերությունների աշխարհաքաղաքական շահերի բախման կենտրոնում:

Նա նշում է. «Իշխանության նպատակն ակնհայտ է. պառակտել հասարակությունը, ստեղծել վախի, ատելության, անկարողության և դատապարտվածութան մթնոլորտ: Սրանք անհրաժեշտ պայմաններ են Բաքվի բոլոր պահանջները կատարելու համար:

Փաշինյանը ոչ միայն հանձնում է հայկական հողերը, այլև կոտրում է ազգի կոլեկտիվ կամքն ու հոգևոր արժեքները, որոնք ցանկացած պետականության հիմքն են կազմում։ Սրան պետք է վերջ դնել, կամ էլ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել»:

Երեկ նաև ասուլիսով հանդես եկան նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և փաստաբան Արամ Օրբել յանը: Հիմնականը, ինչ կարելի է խտացված արտածել առկա իրողություններից ու նաև նշված ասուլիսում հնչած հայտարարություններից, այն է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նաև իր ընտանիքի անդամների դեմ ընթացիկ հետապնդումները ոչ միայն զուտ քաղաքական են, այլև ահռելի աշխարհաքաղաքական ենթատեքստ ունեն:

Մեծ հաշվով, սա աշխարհաքաղաքական «գործ» է:

Նաև պատահական չեն շրջանառված այն տեղեկությունները, որ Բիշքեկում Փաշինյանի ու ՌԴ նախագահ Պուտինի հնարավոր հանդիպման ժամանակ կարող է արծարծվել նաև նախագահ Քոչարյանին հերթական անգամ (4-րդ անգամ) կալանավորելու հարցը: Բայց միայն այս հավանական հանգամանքը չէ, որ աշխարհաքաղաքական բնույթ կամ ենթատեքստ է հաղորդում «Հայաստան» դաշինքի առաջնորդի դեմ քաղաքական հետապնդումների այս հերթական փուլին, թեպետ, իհարկե, այստեղ աշխարհաքաղաքական հակամարտության հետքեր չտեսնելու համար առնվազն կույր պետք է լինել: Բայց սա առանձին, ավելի ընդգրկուն թեմա է:

Մյուսը. Արցախի երեք նախկին նախագահները հիմա գտնվում են Բաքվի բանտում: Արցախի առաջին նախագահ ու ադրբեջանական բանակին պարտության մատնած ղեկավար Ռոբերտ Քոչարյանը Երևանի բանտում է: Իսկ Փաշինյանն ու Ալիևը, ի դեպ, նույն Բիշքեկում երեկ «ջան էին ասում, ջան էին լսում» (դատելով տարածված տեսակադրերից): Ու ընդհանրապես, Ադրբեջանից «իջնող» պահանջները բավարարելը, մեղմ ասած, հեշտերից չէ՝ Սահմանադրությունը փոխելու, հողեր հանձնելու և այլն: Ակնհայտ է, որ դրանք անելու համար Փաշինյանը չունի հանրային աջակցություն, հենց միայն անցած ընտրությունները դա ցույց տվեցին. չէ որ վարչական ռեսուրսով-բանով, թոշակ «բարձրացնելով», ընդդիմադիրներին ճնշելով՝ այդպես էլ չկարողացավ մոտենալ 50 տոկոսին: Հիմա պետք է փորձի ժամանակ շահել, ցույց տալ, որ Ադրբեջանի ատելի գործիչների դեմ գործեր է կարում, «նստեցնում է»:

Վերջապես՝ ակնհայտ է, որ Թուրքիան ցանկանում է վերահսկողություն սահմանել Հայաստանի (նաև Վրաստանի) վրա: Այդ համատեքստում Հայաստանում կալանավորվում ու հետապնդվում կամ հանրային ակտիվությունից մեկուսացվում են այն գործիչները, որոնք կարող են դիմակայել օրվա իշխանության կողմից թուրք-ադրբեջանական պահանջների կատարմանը («անկլավներ», Անկախության հռչակագրի հանում, սահմանադրության փոփոխություն, թշնամանալ Ռուսաստանի հետ, ԱԷԿ-ի փակում, տնտեսության զրոյացում):

Ահա այդ հանգամանքների ուժով էլ այս «գործը» աշխարհաքաղաքական է:

Հ.Գ.-Ի դեպ. իբր եղած խնդիրները քիչ էին Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի համար, երեկ էլ Ռուսաստանի նախագահ Պուտինը շնորհավորեց նախագահ Քոչարյանին՝ մաղթելով «դիմացկունություն՝ փորձությունների առջև»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Իրանը կպատասխանի փոխադարձությամբ, եթե ԱՄՆ-ն վերադառնա ստանձնած պարտավորությունների կատարմանը․ Փեզեշքիան

Իրանը կպատասխանի փոխադարձությամբ, եթե ԱՄՆ-ն վերադառնա ստանձնած պարտավորությունների կատարմանը․ Փեզեշքիան

Իրանը կշարունակի կատարել Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրով ստանձնած պարտավորությունները, եթե ԱՄՆ-ն վերադառնա իր պարտավորությունների կատարմանը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի կողմից պարտավորությունների...

Կա՛մ «խլուրդին» կգտնեն, կա՛մ մեկի գլխին կսարքեն. իրարանցում ԱԱԾ-ում և Հակակոռուպցիոն կոնիտեում․ Լիա Սարգսյան

Կա՛մ «խլուրդին» կգտնեն, կա՛մ մեկի գլխին կսարքեն. իրարանցում ԱԱԾ-ում և Հակակոռուպցիոն կոնիտեում․ Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանը գրում է․ «Կա՛մ «խլուրդին» կգտնեն, կա՛մ մեկի գլխին կսարքեն. իրարանցում ԱԱԾ-ում և Հակակոռուպցիոն կոնիտեում «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ ԱԱԾ-ում «սատանաների որսի» անհաջող փորձերից հետո հիմա էլ «խլուրդների որս» է հայտարարված։ ԱԱԾ-ում...

Սպասվում է ոչ սառը և բավարար տեղումներով սեպտեմբեր․ Գագիկ Սուրենյան

Սպասվում է ոչ սառը և բավարար տեղումներով սեպտեմբեր․ Գագիկ Սուրենյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ նշում է․ ««Հայհիդրոմետի» կանխատեսումների համաձայն այս տարվա սեպտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում...

Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում․ «Հրապարակ»

Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթ»-ի տեղեկություններով` պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրահանգել է՝ ստուգել զինվորականների վարկային պարտավորությունները: Պայմանագրային զինծառայողներին ասվել է, որ բանկային հաշվի քաղվածքներ ներկայացնեն: Ասում են՝ այս քայլով փորձում է կանխել...

Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել․ «Հրապարակ»

Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Մեր տեղեկություններով, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի դուստրը` Արփի Միրզոյանն այս տարի ավարտել է դպրոցը եւ ուսանելու է մեկնել Եվրոպայի հեղինակավոր համալսարաններից մեկը՝ Նիդերլանդների Թիլբուրգի համալսարան, իրավագիտության բաժնում սովորելու։ Նա...