«Ոչ մի կերպ չենք ընդունում առաջադրված մեղադրանքը։ Գևորգ Խամոյանը որևէ կուսակցության անդամ չի հանդիսացել և որևէ կուսակցության անունից բարեգործություն չի իրականացրել։ Այդ բարեգործությունն իրականացվում է դեռևս 2020 թվականից՝ պատերազմի ժամանակներից։ Օգնություն է տրամադրվել ինչպես Պաշտպանության նախարարությանը, այնպես էլ արցախցիներին ու Արցախի Հանրապետությանը։ Իսկ 2023 թվականից հետո արդեն բարեգործությունը շարունակվել է, և օգնություն է տրամադրվել «Միացեք, հայեր» խմբի կողմից, որը բացառապես բարեգործական գործառույթներ է իրականացնում»,- այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց Գևորգ Խամոյանի փաստաբանը։
Մանրամասն՝ տեսանյութում։





