Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը․ «Փաստ»

9 Հունիսի, 2026

«Փաստ» թերթը գրում է. «Այս ընտրություններին վերաբերող բազմաթիվ հանգամանքներ ու գործոններ դեռ համակողմանի գնահատականներ կստանան: Ինչպես ասում են՝ ժամանակ կա: Քաղաքական ուժերն էլ արդեն սկսել են տալ իրենց գնահատականները:

Բայց ինչպիսին էլ լինեն ԿԸՀ կողմից հրապարակված նախնական շատ կասկածելի ու դեռ հրապարակվելիք վերջնական արդյունքները, դրանց առնչությամբ ինչ որոշումներ էլ ընդունեն մասնակից ու ոչ մասնակից քաղաքական ուժերը, անվիճելի ու ակնհայտ է, որ տեղի ունեցած միջոցառումը չի կարող համարվել «ազատ և արդար ընտրություն»: Ավելին, քաղաքական ուժերի (ոչ իշխանության սատելիտ) գերակշիռ մասն արդեն այս ընտրությունները որակել է ոչ լեգիտիմ: Կհիշեք՝ Նիկոլ Փաշինյանը սիրում էր կուրծք ծեծել, թե «կեղծված ընտրությունների փուլը փակված է…»: Բայց դա իր քաղաքական քարոզի կռվաններից մեկը համարող գործչի իշխանության պայմաններում ու մեծապես հենց իր դերակատարմամբ ու պատճառով Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցան երևի թե ամենախայտառակ համապետական ընտրությունները:

Ի՞նչ է տեղի ունեցել: Բավարար է պարզապես թվարկել արձանագրված, բազմաթիվ օրինակներով հիմնավորված փաստացի իրողությունները:

Առաջին՝ ընտրական գործընթացի հիմնական մասնակիցների միջև անհավասար մրցակցային պայմաններ: Չմոռանանք, որ հիմնական ուժերից մեկի առաջնորդի ազատությունը, ապա՝ ազատ տեղաշարժն արհեստականորեն սահմանափակված է արդեն մոտ 1 տարի:

Երկրորդ՝ փաշինյանական իշխանությունը դիմել է «Ընտրական օրենսգրքի»՝ իրենց ձեռնտու փոփոխությունների… ընտրություններից ընդամենը 2 ամիս առաջ: Որպեսզի հասկանալի լինի, պատկերացրեք, որ ֆուտբոլային հանդիպման հենց մեկնարկում հայտարարվի, որ նոր կանոններ են սահմանված, բայց դրանք թույլատրելի են միայն թիմերից մեկին:

Երրորդ՝ «վարչական ռեսուրսի» խայտառակ տոտալ ու անխնա չարաշահում՝ պետական կամ վարչական մարմինների աշխատողների վրա ճնշումներ, իշխանական ու վարչական լիազորությունների և միջոցների չարաշահում, պետբյուջեի հաշվին հանրության զգալի շերտերի նյութական բարիքների նախընտրական բաշխում (թոշակների ավելացում, «համայնքային նպաստներ» և այլն): Մի խոսքով՝ «վարչական ռեսուրսի» չարաշահումը ուղղակի հասցվել է գերադրական աստիճանի:

Չորրորդ՝ հատկապես իրավապահ ամբողջ համակարգի տոտալ ներգրավում՝ բացառապես ընդդիմադիր հիմնական ուժերի թիրախավորմամբ: Հետևողականորեն միմիայն ՔՊ-ի մրցակից ուժերի առավել ակտիվ գործիչների, կազմակերպիչների, նկատելի գործիչների թիրախավուրումներ, գործերի հարուցումներ, կալանավորումներ:

Համատարած գաղտնալսումներ, ընդդիմադիր ուժերի նախընտրական տեղական շտաբների, անգամ այդ շտաբների մոտակայքում երևացած քաղաքացիների գաղտնալսումներ, լրտեսումներ: Համատարած ռեպրեսիվ ահաբեկում (այդ թվում՝ հոգեբանական):

Հինգերորդ՝ օրենքի պահանջների միակողմանի կիրառում (ասե՞նք, թե հատկապես որ ուժի օգտին), երբ մի կողմը կարող է ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ հնչեցնել ու մնալ ազատության մեջ, իսկ իր մրցակիցները կարող են մերկապարանոց մեղադրվել դավաճանության, լրտեսության կամ «փողերի լվացման» մեջ և արագորեն զրկվել ազատությունից:

Վեցերորդ՝ արևմտյան կենտրոնների խայտառակագույն միջամտություններ Հայաստանի ներքին գործերին:

Յոթերորդ ու ամենակարևոր պահերից մեկը՝ ձայների հաշվարկի ընթացքում անհասկանալի (այսպես ասենք) իրավիճակներ ու մանիպուլ յացիաներ: Օրինակ՝ կոնկրետ այն, որ ձայների հաշվարկի տվյալների ամփոփումն ու հրապարակումը գիշերվա կեսին մի քանի ժամով ընդհատվում է, ապա շարունակվում միայն լուսադեմին: Սա այն հիմնական երևույթն է, որը ժողովուրդը բնորոշում է որպես «նկարչություն»: Իսկ եթե ավելի չոր գնահատենք, ապա հաշվարկի ու տվյալների հրապարակման այդ գիշերային դադարը մեծապես ստվերում ու կասկածի տակ է դնում ընտրության (քվեարկության) հրապարակվող արդյունքների արժանահավատությունը:

Ութերորդ՝ գիշերվա ժամը 2-ին, երբ հրապարակված էին ընտրատեղամասերի չնչին մասի նախնական տվյալները, Նիկոլ Փաշինյանը ասուլիս է հրավիրում և հայտարարում, որ ինքը հաղթել է: Նույն հաջողությամբ նա դա կարող է անել նաև առանց ընտրությունների: Բայց դա մասնագետները արդեն իսկ որակել են որպես իշխանության զավթում: Իսկ տվյալ կոնկրետ դեպքում դա նաև կարող է գնահատվել և գնահատվում է որպես ուղիղ ճնշման գործադրում ԿԸՀ նկատմամբ՝ ուղղորդելով «ճիշտ թվեր» «հաշվելու»: Այստեղ հիշենք «Հանրապետություն» կուսակցության միջոցով իրականացրած «թատրոնը»՝ «Ուժեղ Հայաստանի» ցուցակի գրանցումը «հեչ անելու» դիմումի տեսքով, որով փաստացի Փաշինյանը փորձեց ցույց տալ, թե ինչ անաղարտ, հրաշք ԿԸՀ ունենք, որպեսզի լեգիտիմացնի ընտրությունների անցկացման ու հաշվարկման պրոցեսը: Բայց Փաշինյանի այդ գիշերային հայտարարությունը նույնիսկ արևմտյան դիտորդներին էր ապշեցրել (ու ոչ միայն դա), որոնք ամեն ինչ արեցին՝ «լվանալու» իշխանությունների երեսն ու ընտրություններին լեգիտիմություն հաղորդելու:

Ահա, հիմնականում այս իրողություններից էլ բխում է անխուսափելի «մաթեմատիկական» հետևությունը՝ այս ընտրությունները չեն կարող համարվել լիգիտիմ: Իսկ դա արդեն ունենալու է իր քաղաքական հետևանքները: Իսկ հետևանքներից առաջինն այն է, որ նման արատավոր եղանակներով ընտրություններով ձևավորված իշխանությունը հազիվ թե կարող է ընկալվել որպես լեգիտիմ: Առավել ևս, որ նույնիսկ պաշտոնապես հայտարարված թվերով Փաշինյանն ու ՔՊ-ն չստացան քվեարկությանը մասնակցածների ձայների 50 տոկոսը: Հազիվ «ձգեցին» 49 տոկոսի: Բայց դա մի փոքր այլ դիտարկման նյութ է:

Ի դեպ, բավականին տարօրինակ, եթե չասենք զավեշտական ու արտառոց վիճակ ստեղծվեց Վրաստանի հետ կապված: Հարևան երկրի նախկին նախագահ Զուրաբիշվիլին, ինչպես նաև գործող վարչապետ Կոբախիձեն շնորհավորեցին Նիկոլ Փաշինյանին, երբ հայտնի էր 2005-ից հազիվ 100 տեղամասերի (այն էլ՝ փոքր բնակավայրերի)… ոչ պաշտոնական արդյունքները:

Վերադառնալով Փաշինյանի ու իր քպաթիմի գիշերային ասուլիսին, ապա նրանց դեմքերի «հանգած» արտահայտությունն ինչի մասին ասես վկայում է, միայն թե՝ ոչ հաղթանակի: Հազիվ թե իրենցից ավելի լավ որևէ մեկը իմանա, թե նման թվեր հայտարարելը ինչ գնով ու ինչի հաշվին է եղել ու, կարևորը, որ դա ամենևին հաղթանակ չէ: Զուտ հրապարակված թվերով՝ միգուցե: Ներքին բովանդակությամբ ու իրական պատկերով՝ ոչ:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ոմանք ուրախ են, ոմանք՝ հիասթափված. «Հրապարակ»

Ոմանք ուրախ են, ոմանք՝ հիասթափված. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթ-ը գրում է. «Պետական շարքային ծառայողները հերթական հիասթափությունն են ապրել իշխանության կողմից օգտագործվելու եւ չվարձատրվելու կապակցությամբ։ Մեզ ասացին, որ հունիսի 7-ի ընտրություններից առաջ պետական ծառայողների մեծ մասին պարտադրել են լծվել իշխանության...

Հեղափոխությունից հետո ինչպես փոխվեց Արմեն Գրիգորյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»

Հեղափոխությունից հետո ինչպես փոխվեց Արմեն Գրիգորյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ուշադրության կենտրոնում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն է։ Փորձել ենք պարզել, թե ինչպես է փոխվել Գրիգորյանի ունեցվածքը իշխանության գալուց հետո։ Եթե 2018 թվականին պաշտոնը ստանձնելիս նա...

Կրակոցներ են հնչել Լոռու մարզում․ վիրավոր կա

Կրակոցներ են հնչել Լոռու մարզում․ վիրավոր կա

Այսօր՝ հուլիսի 16-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչությունում «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հրազենային...

Թրամփն ապացուցել է, որ մենք կարող ենք հարվшծել Իրանին ցանկացած պահի. Սպիտակ տան խոսնակ

Թրամփն ապացուցել է, որ մենք կարող ենք հարվшծել Իրանին ցանկացած պահի. Սպիտակ տան խոսնակ

Իրանը շարունակում է բանակցությունները Միացյալ Նահանգների հետ և հայտարարել է մեզ հետ համաձայնության գալու իր ցանկության մասին, քանի որ կրում է ավերիչ հարվածներ։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը։ «Իրանի դեմ վերջին հարվածները պայմանավորված են Իրանի...