Ո՞ր ընկերություններն են տուգանվել և որքան. թվեր․ «Ժողովուրդ»

Ապր 11, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետական եկամուտների կոմիտեն երեկ հայտարարություն էր տարածել, որ խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքում, 2025 թ․ հունվարի 1-ից մարտի 31-ը ներառյալ հարկ վճարողների շրջանում արձանագրվել են աշխատողի չձեւակերպման եւ ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր։

Մասնավորապես, 34 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել էր ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում եւ առաջադրվել էր շուրջ 138.1 մլն դրամ տուգանք։ Իսկ 6 խոշոր հարկ վճարողների շրջանում արձանագրվել են 31 չգրանցված աշխատողներ եւ առաջադրվել էր շուրջ 7.8 մլն դրամ տուգանք։

Այս հարկատուների շարքը գլխավորում է «Էվրիկա գրուպ» ընկերությունը։ «Ժողովուրդ» օրաթերթը իրավաբանական անձանց պետական ռեգիստրից՝ e-register-ից, տեղեկացավ, որ «Էվրիկա գրուպը» պատկանում է Թեմուր Ուսուբովին։ Համաձայն իրական շահառուների մասին բաժնի՝ Թեմուր Ուսուբովը ընկերության 100% բաժնետերն է։

«Էվրիկա գրուպը» տուգանվել է եւս 20 մլն դրամ։ Հարկ է նշել, որ նախորդ տարի ընկերությունը եւս նույնքան տուգանվել էր։

Տուգանվածների շարքում է նաեւ «Ֆլեշ» ընկերությունը, որի տուգանքը 10 մլն դրամ է կազմել։ Սակայն արձանագրենք, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից տեղեկացրել էին, որ ՇՎՏՄ ղեկավար Արմեն Կոտոլյանի որոշմամբ ընդհանուր առմամբ 37 միլիոն 796 993 ՀՀ դրամի չափով տուգանք է նշանակվել Երեւանում եւ ՀՀ մարզերում ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի եւ հեղուկացված ածխաջրածնային գազի գործունեությամբ զբաղվող «ՖԼԵՇ» ՍՊԸ-ի նկատմամբ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են սկսել․ «Հրապարակ»

Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են սկսել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտուն Գրիգորյանի թիմին զուգահեռ, իշխանությունն «աշխատանքներ» է տանում նաեւ Վարդան Ղուկասյանի թիմի ուղղությամբ: Երեկ իշխանական շրջանակներից մեզ ասացին, որ Ղուկասյանի թիմից 2 հոգու նկատմամբ քրեական վարույթ է հարուցվելու: Իսկ եթե հոժարակամ...

Մարտունու քաղաքապետ Հովեյանի կասկածելի գործարքները․ «Ժողովուրդ»

Մարտունու քաղաքապետ Հովեյանի կասկածելի գործարքները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում իրականացված գնումների գործընթացը կասկածահարույց է։ Համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը 2024 թ. օգոստոսի 27-ին շուրջ 13 միլիոն 428 հազար դրամի գույք է ձեռք բերել համայնքի մշակույթի տների համար:...

Հնդկաստանն ու Պակիստանը փոխադարձ hարվածներ են հասցրել

Հնդկաստանն ու Պակիստանը փոխադարձ hարվածներ են հասցրել

Հնդկաստանի բանակը հայտարարել է «Սինդուր» գործողության մեկնարկի մասին, որի թիրախում «Պակիստանի ահաբեկչական ենթակառուցվածքներն են»։ Հնդկաստանի ՊՆ-ում հայտարարել են, որ Պակիստանից «ծրագրվել և Հնդկաստան են ուղղորդվել ահաբեկչական հարվածներ»։ «Արդարությունը վերականգնվեց,...

Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու դատավարությունը, ցուցմունք են տվել «տուժողները»

Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու դատավարությունը, ցուցմունք են տվել «տուժողները»

Այսօր Բաքվում շարունակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու քրեական գործերով դատավարությունը, որը մեղադրվում է Ադրբեջանի Քրեական օրենսգրքի այնպիսի հոդվածներով, ինչպիսիք են՝ խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունները, ռազմական...

Սա հիշեցում է, որ դեռ ոչինչ ավարտված չէ. Մետաքսե Հակոբյան

Սա հիշեցում է, որ դեռ ոչինչ ավարտված չէ. Մետաքսե Հակոբյան

Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է. « Երբ Արցախում էի… Ես գործընկերներ ու ընկերներ ունեի Հայաստանի տարբեր քաղաքներից՝ քաղաքական դաշտի գրեթե բոլոր հատվածներից։ Նրանք հաճախ էին գալիս Արցախ՝ ոչ միայն պաշտոնական գործերով, այլև մարդասիրական,...