Ո՞ր ՔՊ-ականներն են պաշտոն ստանում ՀԷՑ-ում․ Ինֆոգրաֆիկա

6 Օգոստոսի, 2025

Հուլիսի 18-ին ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակվեց ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը։

Այնուհետև նա կադրային փոփոխություններ իրականացրեց ՀԷՑ-ի գլխամասի և մասնաճյուղերի ղեկավար կազմում։ Ուսումնասիրելով նորանշանակ կադրերի կենսագրությունը, պարզվում է, որ նրանց մեծամասնությունը ոչ միայն ՔՊ կուսակցության անդամ են, նրանց մի մասն էլ աշխատել է ՊՎԾ-ում՝ Ռոմանոս Պետրոսյանի հետ։

Եվ այսպես, 25․08․2025թ․ ՀԷՑ–ի իրացման տնօրենի տեղակալ նշանակվեց Արման Սմբատյանը, որը  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է և մամուլը նկատել էր, որ Նիկոլ Փաշինյանի հետ հեծանվային շոուի մասնակից էր։ Իսկ մինչ այս աշխատել է պետական վերահսկողական ծառայությունում՝ որպես Ներքին անվտանգության և հսկողության բաժնի պետ։

01․08․2025թ․ ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղի (Շիրակ) տնօրեն նշանակվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սարիկ Մինասյանը, որը Գյումրու քաղաքապետի ընտրություններում պարտություն էր կրել։

01․08․2025թ․ ՀԷՑ-ի «Դեբեդ» մասնաճյուղի (Լոռու մարզ) տնօրեն նշանակվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Տիգրան Հովսեփյանը, որն այս տարվա մարտ ամսից աշխատում էր ՊՎԾ-ում և ողջ ֆեյսբուքյան էջը ողողել էր Ռոմանոս Պետրոսյանի լուսանկարներով։

05․08․2025թ․ ՀԷՑ-ի «Նաիրի» մասնաճյուղի (Կոտայք) տնօրեն նշանակվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վլադիմիր Վարդևանյանը, որը Բյուրեղավանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ է։

Ընդամենը 20 օր պաշտոնավարելով ՀԷՑ-ում, Ռոմանոս Պետրոսյանը բազմաթիվ ՔՊ-ականների է տեղավորել աշխատանքի։ Ստացվում է՝ ՀԷՑ-ը ՔՊ-ականացվում է և լցվում կուսակցական և Ռոմանոս Պետրոսյանի հետ աշխատած կադրերով։

Նշանակումների մասին համառոտ՝ ինֆոգրաֆիկայում։

Նմանատիպ նյութեր

Ինչո՞ւ ադրբեջանցի զինծառայողի ձերբակալության կադրերը չհրապարակվեցին․ Փաշինյանը չպատասխանեց

«Մասնագիտական գործունեությանս ընթացքում բազմաթիվ հայ պաշտպանյալներ եմ ունեցել, որոնց ձերբակալման գործընթացը, իհարկե, որևէ կերպ ողջունելի չեմ դիտարկում, ուղեկցվել է նկարահանումներով և ընդհուպ մինչև մարդկային արժանապատվությունը նվաստացնող...

Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան

Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «Վարչապետի աթոռը զբաղեցնողը և նրա կուսակիցները լծվել են Սյունիքի Շաքի գյուղ ներխուժած, հայ կնոջը հրազենային վիրավորում հասցրած և վերջինիս երեխաներին...

Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Չեխիայի խորհրդարանի Սենատի սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Լումիր Կանտորի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Պատվիրակությանը ներկայացվել  է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը,...

«Ռոսատոմ»-ը հաստատել է ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործման հնարավորությունը մինչև 2031 թվականը

«Ռոսատոմ»-ը հաստատել է ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործման հնարավորությունը մինչև 2031 թվականը

Ռուսաստանի պետական «Ռոսատոմ» կորպորացիան և Հայկական ատոմային էլեկտրակայանի ներկայացուցիչները հաստատել են ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործման հնարավորությունը մինչև 2031 թվականը։ Այս մասին հայտնել է «Ռոսատոմ»-ը։ «Երևանում կայացել է Համատեղ համակարգող կոմիտեի հինգերորդ նիստը,...

«Ի դեպ»․ Քննությունը դեռ չի սկսվել, բայց Փաշինյանն արդեն վարկած ունի

«Ի դեպ»․ Քննությունը դեռ չի սկսվել, բայց Փաշինյանն արդեն վարկած ունի

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը վերջապես մեկնաբանել է Շաքիում օրեր առաջ ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը և սովորության համաձայն՝ դեպքի իր վարկածն է ներկայացրել: Հետաքրքիր է, որ Փաշինյանն ինքն է նույն հարցազրույցում նշում, որ դեռ քննություն պետք է...