Վիլեն Գաբրիելյանի ծնունդը՝ միայն տղամարդկանցով. մասնակցել է նաև Փաշինյանը. «Հրապարակ»

3 Սեպտեմբերի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ՝ օգոստոսի 26-ին, ԱԺ «Քաղպայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի` Նավակ ճոճողի ծննդյան խնջույքին մասնակցել են նաեւ Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը։ Տարեդարձը նշել են «Աֆրիկյաններ»-ում։ Գաբրիելյանը նախընտրել է միայն տղամարդկանց ֆորմատը` կանայք ներկա չեն եղել:

Հյուրերը զարմացել են հատկապես Փաշինյանի ներկայությունից: Բանն այն է, որ Վիլեն Գաբրիելյանը Գյումրու ընտրությունների օրը ոչ սթափ վիճակում դրսեւորած վարքի պատճառով վայր դրեց մանդատը, եւ կային տեղեկություններ, որ կուսակցական վերնախավից են նրան հորդորել վայր դնել:

Բացի այդ, ՔՊ-ում խոսում են, որ վերջին ժամանակները Փաշինյանն այնքան էլ լավ չէր տրամադրված նրա հանդեպ:

Իշխանափոխության եւ դրանից հետո առաջին շրջանի պես իր հավատարիմ զինակիցը չի համարել: Իսկ թե ինչով է պայմանավորված Վիլենի նկատմամբ վերաբերմունքի շրջադարձը, թիմում ասում են, որ Փաշինյանը հասկանում է` կորցնում է իր զինակիցներին, ՔՊ հին կազմից մարդ չի մնացել իր կողքին, ով էլ մնացել է` մեծ դժգոհություններ ունեն իրենից եւ առաջին իսկ հնարավորության դեպքում թիկունքից հարված են հասցնելու:

Հավատարիմներ չկան, իր դեմ ծածուկ խմբավորումներ են ձեւավորվել։

Իսկ Վիլեն Գաբրիելյանը ՔՊ վարչության անդամության հայտ է ներկայացրել, կնշանակի` դեռ չի հեռանում, ուստի պետք է նրան պահել: Նրա ծնունդին մասնակցելը նաեւ մեսիջ է ՔՊ համագումարի պատվիրակներին, որ Գաբրիելյանին պետք է ընտրել։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

«Ի դեպ»․ Քննությունը դեռ չի սկսվել, բայց Փաշինյանն արդեն վարկած ունի

«Ի դեպ»․ Քննությունը դեռ չի սկսվել, բայց Փաշինյանն արդեն վարկած ունի

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը վերջապես մեկնաբանել է Շաքիում օրեր առաջ ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը և սովորության համաձայն՝ դեպքի իր վարկածն է ներկայացրել: Հետաքրքիր է, որ Փաշինյանն ինքն է նույն հարցազրույցում նշում, որ դեռ քննություն պետք է...

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականի արգելվել է մուտք գործել ԱԺ տարածք

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականի արգելվել է մուտք գործել ԱԺ տարածք

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականի արգելվել է մուտք գործել ԱԺ տարածք: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվական վարչությունից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կարգապահական վարույթ է նախաձեռնվել՝ նրանց կողմից նիստերի դահլիճ ներխուժելու փորձերի, ինչպես նաև ԱԺ տարածքում...

Մայր Աթոռի պահանջն է՝ Եկեղեցու սահմանադրական ինքնավարության հարգումը

Մայր Աթոռի պահանջն է՝ Եկեղեցու սահմանադրական ինքնավարության հարգումը

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը հայտնում է. «Հոկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ մի խումբ հեղինակավոր իրավաբանների, իրավապաշտպանների և սահմանադրագետների հետ, որի...

Երևանի ռեստորաններից մեկում տեղի ունեցած դեպքի հետ կապված հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՔԿ

Երևանի ռեստորաններից մեկում տեղի ունեցած դեպքի հետ կապված հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՔԿ

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը գրել է. «ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր և առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե Երևանի ռեստորաններից մեկում մենեջերի կողմից կանանց...