Վեհափառ Հայրապետը հայրաբար է կրում իր մոլորյալ զավակների ցավատանջ խոսքերն ու արարքները. Ասողիկ աբեղա Կարապետյան

4 Հունիսի, 2025

«Հայոց պատմությանը բնորոշ ծանր, տագնապալի օրեր ենք ապրում՝ որպես Երկիր, Ազգ և Եկեղեցի: Եվ, բնական է, որ ամեն ոք, ամեն համախմբում, ամեն ուժ իր տեսլականով է փորձում հաղթահարել կամ համակերպվել իրավիճակին»,- նշել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը։

Նա շարունակել է. «Եվ միայն Հայոց Եկեղեցին է, որ իր շուրջ երկհազարամյա կենսափորձով և իմաստությամբ՝ խաղաղ ու վճռական շարունակում է պահպանել ու պաշտպանել ազգային սուրբ ավանդը, ազգային հոգևոր ինքնությունը, հայրենական ողջ ժառանգությունը՝ անցյալի և ներկայի՝ սփռված բովանդակ Հայկական լեռնաշխարհում և գաղթօջախներում, այդպես նեցուկ լինելով Հայոց պետականությանն ու պետությանը:

Եվ այս սուրբ գործում բացառիկ ու անփոխարինելի է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի առաքելությունը, Հայոց Հայրապետի առաքինազարդ Անձը:

Այս սոսկալի անլսելի աղմուկի և անլույս տվնջյան մեջ՝ հոգուս պարտքն եմ համարում ասել, վկայել ձեզ ամենքիդ՝ պարզ հայորդուց մինչև Հայրենի պետության ամենավերին պաշտոնյա, որ աստվածային նախախնամությամբ Հայոց Եկեղեցու առաքելական Աթոռին է նստած՝ կրելով Հայոց հավատքի ծանրագույն խաչը, մի Հայրապետ, Ով անձնուրաց կերպով, հարաժամ, խորհում, խոսում և տքնում է միմիայն վասն Հայրենյաց և վասն Հավատո: Քաջածանոթ լինելով Հայոց Եկեղեցու պատմության բոլոր դեպքերին ու դեմքերին, ամենայն մանրամասնությամբ, ամենայն վստահությամբ արձանագրում եմ, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետը մեր Ազգի և Եկեղեցու մեծագործ, հայրենասեր և ազգաշեն Կաթողիկոսներից մեկն է: Ինչպես իր նախորդ Մեծ Հայրապետները, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետը նույնպես հայրաբար է կրում իր մոլորյալ զավակների ցավատանջ խոսքերն ու արարքները՝ միշտ շարունակելով հայրական սիրով աղոթել, հորդորել, զգուշացնել ու պատգամել, միշտ կարելին ու անկարելին անել ի շահ Սբ Եկեղեցու, Ազգի և Հայրենիքի:

Մեծ է Հայոց Հայրապետը և բացարձակ ճշմարտություն է նրա արթուն ու խոհեմ խոսքն ու արդար գործը. մերօրյա նրա իրագործումներն են վկայում, մերօրյա Ազգային պատմությունն է փաստում:

Եվ ինչպես մեր Վեհափառ Հայրապետը, նմանապես և մենք՝ նրա հոգեզավակ հոգևոր սպասավորներս, մեր դավանած, մեր քարոզած ճշմարտությանց համար, ի սեր Հայրենյաց և Աստծո, միշտ պատրաստ ենք հանձն առնելու նահատակության լուսավոր պսակը, քանզի մենք ցկատարած աշխարհի պարծենում ենք միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհը խաչված է մեզ համար, մենք էլ՝ աշխարհի համար (հմմտ. Գաղատ. Ե. 13, Զ. 14):

Արդ, լռենք և սիրով ծառայենք միմյանց՝ ի փառս Ամենազոր Աստծո, մեր հարազատ Երկրի, մեր փառապանծ Ազգի և մեր սքանչափառ Սբ Եկեղեցու»:

Նմանատիպ նյութեր

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

«Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանած սահմանափակումների վերաբերյալ Հայաստանի բողոքը կքննարկվի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների մասնագետների մասնակցությամբ։ Այս մասին Sputnik Արմենիային փոխանցմամբ՝ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով նախարար...

Եթե զրոյական կետը չլիներ, այսօր Հայաստանի Հանրապետությունը չէր լինի․ Փաշինյանը՝ իր խոստումների մասին

  «Հենց մեր քաղաքականության իմաստը դա է, որ մենք պետք է մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել։ Մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել, որովհետև նա, ով իր ստացած գիտելիքի և փորձառության հիման վրա չի փոխվում, դա մի...

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը տնտեսությունից բան չի հասկանում

  Այսօրվա՝ հոկտեմբերի 22-ի ճեպազրույցի ժամանակ Նիկկոլ Փաշինյանին լրագրողը հարց ուղղեց գազի գնի հնարավոր թանկացման մասին՝ հիշեցնելով, որ ԿԲ նախագահն ասում է, որ դա ապոկալիպտիկ սցենար է, այնինչ ՔՊ-ականներն ասում են՝ էական նշանակություն...

Սարավանի մոտ «Hyundai»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին. տուժածն անչափահաս է

Սարավանի մոտ «Hyundai»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին. տուժածն անչափահաս է

Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 159-րդ կմ հատվածում, Սարավան բնակավայրի վարչական տարածքում, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 39-ամյա Ռամին Դելավարը իր վարած «Hyundai»...

Մեսրոպ Մաշտոցին ճանաչո՞ւմ եք. Փաշինյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին

  «Հնարավո՞ր է՝ տեղյակ չեք, որ այս ՏԻՄ ընտրություններին առնվազն հինգից վեց նախկին հանրապետականներ ՔՊ-ի ցուցակով է մասնակցում, գլխավորում է ՔՊ-ի ցուցակը կամ առնվազն կոալիցիա է կազմել։ Հնարավ՞որ է՝ տեղյակ չեք նաև, որ այս պահին պետական...