Վաշինգտոնում Արամ Վարդևանյանի հետ ներկայացրել ենք ՀԱ եկեղեցու նկատմամբ իրականացվող ճնշումներն ու այլ հրատապ հարցեր․ Շուշանյան

4 Փետրվարի, 2026

Փետրվարի 1-3-ը ես և Արամ Վարդևանյանը մասնակցեցինք «Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին»՝ ներկայացնելով Հայաստանում Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իրականացվող ճնշումները, ինչպես նաև կրկին բարձրաձայնելով Բաքվում պահվող մեր հայրենակիցների և Արցախում մնացած հոգևոր ժառանգության պահպանման հրատապ հարցերը։

Այս մասին գրել է «Մեր ձևով» շարժման անդամ Լիլիա Շուշանյանը։

«Պատիվ ունեցանք առանձին հանդիպման ընթացքում այս թեմաները քննարկել նաև գագաթնաժողովի համանախագահների և կրոնական ազատության պաշտպանության համաշխարհային առաջատարների՝ պարոն Սեմ Բրաունբեքի և տիկին Կատրինա Լանթոս Սվետի հետ։

Սեմ Բրաունբեքը ամերիկացի պետական գործիչ և դիվանագետ է, որը լայնորեն ճանաչված է որպես կրոնական ազատության համաշխարհային առաջատար պաշտպաններից մեկը։ Նա ԱՄՆ-ի նախկին սենատոր և Կանզասի նահանգապետ է, իսկ 2018–2021 թթ․ նախագահ Թրամփի վարչակազմում ծառայել է որպես ԱՄՆ-ի միջազգային կրոնական ազատության հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան։

Կատրինա Լանթոս Սվետը ամերիկացի իրավապաշտպան և քաղաքական գործիչ է, միջազգային կրոնական ազատության ոլորտի փորձագետ։ Նա ԱՄՆ-ի Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF) նախկին նախագահն է և մարդու իրավունքների ոլորտում խորհրդանշական գործիչ Թոմ Լանթոսի դուստրը։ Նա նաև իր հոր ժառանգությունը շարունակելու նպատակով ստեղծված Lantos Foundation for Human Rights and Justice կազմակերպության նախագահն է»։

Նմանատիպ նյութեր

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ եղբայրական...

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է  «Ուժեղ Հայաստան» կուսակցության 14 համակիրներ և կուսակիցներ, այդ թվում՝  «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի...