Վարորդական իրավունքի վերականգնում՝ 50000 դրամով. ՆԳՆ-ն նախագիծ է ներկայացրել

21 Մայիսի, 2026

Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է դրել մի նախագիծ, որով առաջարկում է փոխել վարելու իրավունքի վերականգնման ներկա մեխանիզմը։ ՆԳՆ առաջարկով՝ վարելու իրավունքի դադարեցման հիմքի վերացումից հետո 1 տարվա ընթացքում դիմելու դեպքում քաղաքացին մեկ անգամ կարող է վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննության, օրենքով սահմանված պետական տուրքը վճարելով (բազային տուրքի հիսնապատիկի չափով` 50.000 դրամ)։

Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ։ Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոխել վարելու իրավունքի վերականգնման ներկայիս մոդելը՝ ներդնելով առավել թիրախային հետևյալ ընթացակարգը՝

1) վարելու իրավունքից զրկելու մասին ոստիկանության՝ ուժի մեջ մտած ակտի հիմքով դադարեցված

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վարելու իրավունքը՝ զրկման ժամկետը լրանալուց հետո 1 տարվա ընթացում դիմելու  դեպքում, մեկ անգամ վերականգնել առանց որակավորման քննություններ հանձնելու՝ օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ, և սահմանել փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով, իսկ երկրորդ կամ հաջորդ անգամ՝ վերականգնել որակավորման քննություններ հանձնելուց հետո,

2) փորձաշրջան սահմանվելու դեպքում 13 միավորի փոխարեն հատկացնել 6 միավոր,

3) փորձաշրջանում գտնվող անձի կողմից 6 տուգանային միավորը սպառելու դեպքում նախատեսել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով,

4) վարելու իրավունքից զրկված անձի վարելու իրավունքը զրկման ժամկետի ավարտից հետո առանց որակավորման քննությունների վերականգնելու և փորձաշրջան սահմանելու համար սահմանել պետական տուրք՝ հիսուն հազար դրամի չափով:

Միաժամանակ, սահմանվում է անցումային դրույթ, որով 2020 թվականի հունվարի 1-ից հետո զրկված անձինք ևս միայն մեկ անգամ կկարողանան վերականգնել իրենց վարելու իրավունքը՝ համապատասխան պետական տուրքի վճարմամբ և 13 միավորի փոխարեն 6 տուգանային միավորի հատկացմամբ՝ վերականգնումից հաշված 1 տարի ժամկետով փորձաշրջանի պայմաններով։

Փաշինյանը մայիսի 16-ին՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին խոստացավ սեղմ ժամկետներում լուծել խնդիրը։

Հիշեցնենք, որ վարորդական իրավունքից զրկվածները պարբերաբար բողոքի ակցիաներ էին իրականացնում, դժգոհում էին տեսական քննությունից, ասում, թե իրենք տարիքով մեծ են և չեն կարողանում բոլոր հարցերին պատասխանել։ Նրանցից շատերը վարորդական իրավունքից զրկվել էին խմած վարելու համար։

 

 

Նմանատիպ նյութեր

Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Այսօր՝ հունիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհի Հացիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Dodge» և 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ...

Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները

Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները

ԱԺ ընտրությունների օրը հավատացյալները նկատել են, որ կոտրված են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կամ, ինչպես հայտնի է՝ «Գեղցոնց ժամի», պատուհանների ապակիները։ Այս մասին տեսանյութ է հրապարակել Միքայել Սրբազանի հոգեզավակ Աբրասիմ Աթոյանը՝ ցույց տալով, որ կոտրել...

Ռազմական ոստիկանությունը արգելում է բազում մեր հայրենակիցների լքել հայրենիքը. Գեղամ Մանուկյան

Ռազմական ոստիկանությունը արգելում է բազում մեր հայրենակիցների լքել հայրենիքը. Գեղամ Մանուկյան

«Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը ահազանգում է. «Հաղորդում զանգվածային հանցագործության մասին Ռազմական ոստիկանությունը արգելում է բազում մեր հայրենակիցների լքել հայրենիքը։ 25-օրյա վարժական հավաքը իշխանությունը շարունակում է դարձնել «պատժախուց», վարժական հավաքով...

Կոպիրկինը Մոսկվայում խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան և վերսկսել իր պարտականությունները

Կոպիրկինը Մոսկվայում խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան և վերսկսել իր պարտականությունները

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Մոսկվայում խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան և վերսկսել է իր պարտականությունները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Գերատեսչության փոխանցմամբ Կոպիրկինը Ռուսաստանի օրվա...

Եկատերինբուրգի կենտրոնում ավտոբուս է մխրճվել եկեղեցու մեջ, կան զոհեր

Եկատերինբուրգի կենտրոնում ավտոբուս է մխրճվել եկեղեցու մեջ, կան զոհեր

Եկատերինբուրգի կենտրոնում գտնվող Մեծ Զլատուստ տաճարի մեջ ավտոբուս է մխրճվել։ Կան վիրավորներ, և առնվազն երկու մարդ մահացել է, հաղորդում է EAN-ի թղթակիցը դեպքի վայրից։ 81 ավտոբուսը նախ բախվել է մեքենայի, ապա թռել է դեպի եկեղեցի և մխճվել նրա մեջ։ Դեպքի վայրում աշխատում...