Վարդան Ղուկասյանը դիմել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին, ՀՀ ՄԻՊ–ին և Գլխավոր դատախազին

15 Դեկտեմբերի, 2025

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը հրապարակել է կալանավայրում գտնվող Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դիմում-բողոքը՝ ուղղված ՀՀ ՄԻՊ-ին, Գլխավոր դատախազին, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին.

«ՀՀ գլխավոր դատախազին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին

ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին

Բողոք

2025 թվականի հոկտեմբերի 21-ից, երբ օրվա իշխանությունը իրականացրեց իր հանցավոր երազանքը` շինծու մեղադրանքներով, ինձ զրկել ազատությունից, ես զրկված եմ նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ժամերգություններին և պատարագներին մասնակցելու իմ օրինական և հիմնարար իրավունքից, որը երաշխավորված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 41-րդ հոդվածով, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածով։ Իմ հիմնարար իրավունքի սահմանափակումը կիրառվում է առանց որևէ օրինական և հիմնավորված պատճառի, կամայական կերպով՝ խախտելով իմ իրավունքը այն իրականացնելու ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ, հրապարակավ կամ մասնավոր կարգով, և ինձ զրկելով մյուս հավատացյալների հետ միասին ժամերգություններին և միասնական աղոթքներին մասնակցելու հնարավորությունից։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իմ հոգևոր ծնողն է, որին ես իմ պարտքը տվել և տալիս եմ եկեղեցիներ կառուցելով, հոգևոր գրքերի` հազարավոր տպաքանակով տպագրությամբ, Հայաստանի բոլոր եկեղեցիներին ընծաներ նվիրաբերելով։

Որպես Հայ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու նվիրյալ, ով տարվա 250 օրը անցկացնում է ծոմի և պահքի մեջ, որի համար մեր եկեղեցում հաղորդություն ստանալը, Խաչն ու Ավետարանը համբուրելը ծեսի սովորական մաս չէ, այլ Սուրբ Երրորդության, Լուսավորչի եկեղեցու ծառայի պարտականություն, նպատակային կերպով զրկված եմ մասնակցելու գեթ մեկ կիրակնօրյա պատարագի։

Օրվա իշխանությունների կամակատար իրավապահները, զնդանների պահապանները բանտարկել են նաև հավատքը` արգելելով ինձ իրացնել իմ իրավունքը։

Քրիստոսադավ ժողորդավարներն արգելել են ինձ անգամ խունկի հոտն առնել բանտախցում, չեն ստեղծել պայմաններ միայնակ և բարձրաձայն աղոթելու համար: Արգելել են հպվել իմ Մոր` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատերին։

Հուդայասիրտ ղեկավարներն ինչ աստիճանի են վախեցած մեզ նման ազատամիտ, ազգին նվիրված մարդկանցից, որ արգելում են անգամ բանտից եկեղեցի գնալու մեր սահմանադրական իրավունքը։

Դիմում եմ ժողովրդավար Եվրոպայի երկրների` Հայաստանում աշխատող դեսպաններին. դուք շնչում եք իմ երկրի խնկաբույր օդը, խմում հայրենիքիս մաքուր ջուրը, ձեզանից ոմանք քրիստոնեական հավատքի կրողներ են և խոնարհվում են Խաչի ու Ավետարանի առջև։ Եթե որևէ իշխանավոր փորձի բանտարկել ձեր հավատքը Քրիստոսի, Խաչի, Սուրբ Երրորդության վկայությունների նկատմամբ և դա անի կրոնական ազատությունների ապահովման կեղծ հայտարարությունների ներքո, այդ երկրի ղեկավարի նկատմամբ ո°րն է լինելու ձեր վերաբերմունքը։

Ինչպես ասում է Հովհաննես Վարդապետ Երզնկացին. «Որովհետև, ով հայոց եկեղեցի, քո ուղղափառ հավատի լույսը չնվազեց, բարի ցորենիդ սերմին որոմ չխառնվեց, օտար ուսման աղտոտ ջուրը քո ավանդության հստակ աղբյուրը չպղտորեց, հերձվածության քացախը չհունցվեց քո կենդանության հացին», վստահ եմ` առաջիկայում կկարողանամ իրացնել իմ իրավունքը` մասնակցել սուրբ պատարագներին և միասնական աղոթքներին։

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյան

15 դեկտեմբեր, 2025 թվական»։

 

Նմանատիպ նյութեր

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1000-ը

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1000-ը

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1000-ը: Տարերային աղետների ռիսկերի նվազեցման ազգային վարչության տվյալով՝ ավելի քան 3900 մարդ անհետ կորած է համարվում, նրանցից ավելի քան 600-ը հիդրոէներգետիկ օբյեկտների աշխատակիցներ են: Անհետ կորած է համարվում մոտ 600...

ԱՄՆ-ն այս պահին հարվածներ է հասցնում Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող իրանական թիրախներին․ Թրամփ

ԱՄՆ-ն այս պահին հարվածներ է հասցնում Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող իրանական թիրախներին․ Թրամփ

ԱՄՆ-ն այս պահին հարվածներ է հասցնում Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող իրանական թիրախներին։ Հարվածները լայնածավալ և հզոր են։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Եթե Իրանը պատասխանի, ապա կրկին կհարվածենք՝ շատ ավելի մեծ և հզոր...

Օրենքի ընդունմամբ՝ հրաժարվել ենք հանրաքվեի գաղափարից, իսկ հրաժարվել ենք, որովհետև այդ հարցը դեռ հասունացած չէ․ Փաշինյան

Օրենքի ընդունմամբ՝ հրաժարվել ենք հանրաքվեի գաղափարից, իսկ հրաժարվել ենք, որովհետև այդ հարցը դեռ հասունացած չէ․ Փաշինյան

Մենք ուսումնասիրել ենք իրավական բազան, և որևէ խախտում չենք հայտնաբերել ոչ ՌԴ-ի նկատմամբ, ոչ ԵԱՏՄ-ի։ Վերջինիս կանոնադրությունը հստակ սահմանում է, թե ինչ պետք է անի երկիրը միությունից դուրս գալու համար։ Իսկ մենք չենք հայտնել ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, հայտարարել է Նիկոլ...

Որքան շուտ Հայաստանը որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ, այնքան լավ․ Պուտինը՝ Փաշինյանին

Որքան շուտ Հայաստանը որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ, այնքան լավ․ Պուտինը՝ Փաշինյանին

Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու ձգտումը երկրի օրինական իրավունքն է, սակայն դա դժվարություններ է ստեղծում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ին անդամակցության պատճառով առաջացած դժվարությունները: Այս մասին Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ...

Միքայել Արզումյանն ազատ է արձակվել տնային կալանքից․ «Հրապարակ»

Միքայել Արզումյանն ազատ է արձակվել տնային կալանքից․ «Հրապարակ»

Երեք տարի` 2022 թվականից սկսած Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը` Միշկոն, կալանավորված էր: 2025-ի հոկտեմբերի 28-ին բանտային կալանքը փոխարինվեց տնային կալանքով և 30 միլիոն դրամ գրավով։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝...