ՏԵՂԵԿԱՆՔ № 38՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար

26 Փետրվարի, 2024

Շարունակում ենք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը

15.04.2018թ․, ելույթ՝ Հանրապետության հրապարակում

Խոստում — Այսօր ՀՀ քաղաքացիները գտնվում են գերության մեջ: Այսօր ՀՀ տասնյակ, եթե ոչ հարյուր հազարավոր քաղաքացիներ բառի բուն իմաստով զրկվում են բանկային ժամկետանց տոկոսների տակ: Մենք կարծում ենք, որ միանշանակ եւ աներկբա պետք է զրոյացնել բոլոր ժամկետանց տուգանքները բոլոր սպառողական եւ գյուղատնտեսական վարկերի: Առանց բացառության՝ բոլոր։

Իրական պատկեր — 25․03․2020թ․ Ազգային ժողովում հարց ուղղվեց Նիկոլ Փաշինյանին վարկային արձակուրդ հանրությանը տրամադրելու համար, քանի որ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների պարագայում մարդիկ չեն աշխատում, որ վարկերը վճարեն, հայտնվել են դժվար իրադրության մեջ։ ԲՀԿ խմբակցության պատգամավորը Փաշինյանին կոչ արեց որոշում կայացնել վարկային արձակուրդ տրամադրել, տոկոսների սառեցում, չեզոոքացում, քանի որ կան 500 հազար սպառողական վարկեր, որոք մարդիկ չեն կարողանում վճարել։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․  «Ուղիղ ասեմ՝ դեմ եմ նման որոշումներին։ Հեշտ է ասելը եկեք ազատենք, հարկերից ազատենք, վարկերից ազատենք, սնունդ բաժանենք, կոմունալները չվերցնենք։ Հեշտ եք ասու՞մ, տենց ասելով չէ։ Պետք է խոսքի արժեքին էլ հետևել։ Նստում, ասում են՝ հարկերը թողեք, վարկերը թողեք, էս օգնեք, ձե՞ռ եք առնում: Նենց տպավորություն է, որ դուք բաժանողն եք, մենք էլ թույլ չենք տալիս: Ես դեմ եմ նման բաների։ Գնացեք ձեր շրջապատի, միջավայրի հարստությունը բաժանեք մարդկանց վաբշե, հերիք ա»:

13.10.2018թ․, ելույթ՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությանը

Ելույթ — Այսօրվա իրադարձության առանցքային մասն այն է, որ ՀՀ քաղաքացիներն են կայացրել որոշում, թե ով պետք է լինի Երևանի քաղաքապետ։

Իրական պատկեր — թեև քաղաքացիներն էին որոշել ով լինի քաղաքապետ, բայց 22․11․2021թ․ ՔՊ որոշմամբ Հայկ Մարությանը զրկվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից և ՔՊ-ն նոր քաղաքապետ նշանակվեց Հրաչյա Սարգսյանին․ շուրջ մեկ տարի անց նա հրաժարական տվեց քաղաքապետի պաշտոնից, և պաշտոնակատար նշանակվեց Տիգրան Ավինյանը, ում քաղաքացին քվե չէր տվել։ 2023թ․ սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններում 14 ուժերից և ոչ մեկը բացարձակ մեծամասնություն չհավաքեց։ Ավագանի անցան 5 ուժ։ 32,57 տոկոս հավաքած «Քաղաքացիական պայմանագիր» և  11․32 տոկոս հավաքած «Հանրապետություն» կուսակցության ձայները միասին ևս բավարար չէին Երևանում իշխանություն ձևավորելու համար։ Եվ միայն 9,68 տոկոս հավաքած «Հանրային ձայն» կուսակցության՝ ավագանու նիստին մասնակցության շնորհիվ Ավինյանը կարողացավ ընտրվել քաղաքապետ։

Այսինքն, ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի՝ 2018թ․ հայտարարության՝ Երևանի քաղաքապետ ընտրվեց մարդ, որին քաղաքացիները ձայն չէին տվել։ Ավելին, ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը դատարան է ներկայացրել հայց Տիգրան Ավինյանի՝ քաղաքապետի պաշտոնն ապօրինի ստանձնելու կապակցությամբ, քանի որ հանդիսավոր նիստը տեղի է ունեցել առանց քվորումի ապահովման։

13.10.2018թ․,  ելույթ՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությանը

Ելույթ — ՀՀ քաղաքացիների ամենամեծ պահանջը խաբված և անարգված չլինելն է:

Իրական պատկեր — 21․02․2024թ․ Գեղարքունիքի մարզի Մարտունու քաղաքի բնակիչները փակել էին կենտրոնական փողոցը և բողոքի ակցիա էին անում՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանն իրենց խաբել է։ Մասնավորապես, կառավարությոնը որոշեկ է հարկել արտագնա աշխատանքի մեկնողներին։ Նրանք պետք է եկամտահարկ մուծեն ՀՀ պետական բյուջե։ Հարկային պարտավորությունները կազմում են մինչև 400 հազար դրամ և ավելի։ Նրանք նշում էին, որ արտագնա աշխատանքի են մեկնում, քանի որ կառավարությունը չի կարողանում աշխատանքով ապահովել, իսկ հեղափոխության ժամանակ սատարել են Նիկոլ Փաշինյանին, ընտրել են, իսկ հիմա՝ խաբվել։

Հայաստանում մշտապես տարբեր թեմաներով բողոքի ակցիաներ են իրականացնում քաղաքացիները և հայտարարում, որ հավատացել են Նիկոլ Փաշինյանի խոստումներին և խաբվել։

Yerevan.Today-ը, այլ լրատվամիջոցներ ևս, հազարավոր փաստեր են ներկայացրել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն տված խոստումները չի կատարել (չնչին բացառություններով), այլև շատ հաճախ բոլորովին հակառակն է արել։ Այդ մասին է նաև «Տեղեկանք՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար» շարքը։

25.01.2020թ․, մամուլի ասուլիս

Նիկոլ Փաշինյանը կարդաց «100 փաստ Նոր Հայաստանի մասին»․ 91-րդը հետևյալն էր․ «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է նախաքննության մարմնի գրասենյակ և քննիչի աշխատասենյակում հարցաքննվել»:

Իրական պատկեր — 15․01․2020թ․ Նիկոլ Փաշինյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե՝ պաշտոնատար անձանց գաղտնալսման գործով։ Քննիչ Կամո Սահակյանի հետ սելֆի էր արել: Հետո այդ քննիչի պաշտոնը բարձրացվեց՝ նշանակվելով քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական եւ քրեագիտական գլխավոր վարչության պետ:

Նիկոլ Փաշինյանը թեև հետո չհարցաքննվեց՝ խուսափելով դատարան գնալուց, սակայն դատարան գնալու առիթները բազմաթիվ են եղել։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը աշխարհի միակ վարչապետն է, որի դեմ ավելի քան 30 դատական հայց է ներկաայացվել վիրավորանքի, զրպարտության, անմեղության կանխավարկածը խախտելու, աշխատանքից ազատելու մասով։ Անգամ հայց է ներկայացվել դավաճանության մասով՝ 44-օրյա պատերազմնից հետո։

16.05.2020թ․, մամուլի ասուլիս

Նիկոլ Փաշինյանը կարդաց «100 փաստ Նոր Հայաստանի մասին»․ 92-րդը հետևյալն էր․ «Ազգային ժողովը հաստատել է անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը քրեականացնող օրենսդրական կարգավորումը։ Այսուհետև բռնության կոչեր տարածողները կամ բռնությունը հրապարակայնորեն արդարացնողները կդատապարտվեն տուգանքով կամ ազատազրկմամբ, մինչև 1 տարի ազատազրկում է նախատեսվում»։

Իրական պատկեր — մամուլը ընդարձակ վերլուծություն էր ներկայացրել այն մասին, որ վերջին 4 տարում դատարան է հասել բռնության կոչերի վերաբերյալ 38 քրեական գործ: Այդ գործերից 36-ը (94.7%) վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա աջակիցներին ուղղված կոչերին են վերաբերում: Մյուս 2 գործերը ընդդիմադիրներին ուղղված կոչերի վերաբերյալ են: Անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված կոչերի հիմքով գործերը կազմում են ընդհանուրի 68․4%-ը:

Այս ընթացքում հազարավոր են ընդդիմադիրների վերաբերյալ բռնության կոչերը, սակայն Նիկոլ Փաշինյանը և իրավապահ համակարգը անհանդուրժող են հենց այն կոչերի նկատմամբ, որը վերաբերում է Նիկոլ Փաշինյանին և թիմին, իսկ մյուսների վերաբերյկալ բռնության կոչերը մնում են անպատասխան։

 

Շարունակելի

Նմանատիպ նյութեր

Երկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Երկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համակցության հիման վրա 2026 թվականի օգոստոսի 20-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ՀՀ քննչական...

Ալիևի խոսափողը առաջիկայում կսպառնա պատերազմով․ Աննա Գրիգորյան

Ալիևի խոսափողը առաջիկայում կսպառնա պատերազմով․ Աննա Գրիգորյան

Նոր Սահմանադրություն, Տիգրանաշեն, Ռոբերտ Քոչարյանի կալանավորում, ՌԴ-ի հետ հարաբերությունների սրում և դրա հնարավոր տնտեսական հետևանքները․ ի՞նչ նոր մարտահրավերների առաջ կարող է կանգնել Հայաստանը։ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի հետ խոսել ենք նաև...

Կատեգորիկ հերքումը, որքան էլ վճռական լինի, ապացույց չէ. Սիրանույշ Սահակյան

Կատեգորիկ հերքումը, որքան էլ վճռական լինի, ապացույց չէ. Սիրանույշ Սահակյան

ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը մեկնաբանել է  Ադրբեջանի Մարդու իրավունքների  պաշտպան Սաբինա Ալիևայի հայտարարությունը։ Սահակյանը, մասնավորապես, ասել է․ «2026 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի Մարդու իրավունքների  պաշտպանի  աշխատակազմն...

Հրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբան

Հրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «ՀՀ վարչապետի հանձնարարությամբ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է 74 էջանոց զեկույց՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների...

Կառավարության հրապարակած զեկույցը հակասահմանադրական է, հակականոնական և անօրինական․ Մայր Աթոռ

Կառավարության հրապարակած զեկույցը հակասահմանադրական է, հակականոնական և անօրինական․ Մայր Աթոռ

ՀՀ Կառավարության կողմից հրապարակված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասին այսպես կոչված զեկույցն իր բովանդակության և ձևի մեջ հակասահմանադրական է, հակականոնական և անօրինական։ Պետական միջոցների մսխմամբ՝ սոցցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված մեղադրանքների...