ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տնից ուղիղ եթերով C5+1 հանդիպման ժամանակ իր ելույթում հիշատակել է TRIPP-ը։
«Ինչպես այն ժամանակ ասել էի, այս պատմական համաձայնագիրը ներառում է նոր Թրամփի երթուղու կառուցումը։ Սա իսկապես հրաշալի բան է։ Այն անվանակոչվել է իմ պատվին, և ես շատ եմ գնահատում դա։ Սա իսկապես մեծ իրադարձություն է՝ նոր Թրամփի երթուղին՝ միջազգային խաղաղության անունով», — հայտարարել է ԱՄՆ նախագահը:






