Տնտեսական ազատությամբ Հայաստանի դիրքը վատթարացել է 10 հորիզոնականով. «Ժողովուրդ»

12 Մարտի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարի եւս Հայաստանը տնտեսական ազատության ինդեքսով հարեւան 4 երկրներից զիջում է միայն Վրաստանին։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի վարկանիշային դիրքի նահանջը բոլոր հարեւաններից ավելի մեծ է։ Համաձայն «Հերիթեյջ» հիմնադրամի կողմից հրապարակված «Տնտեսական ազատություն ինդեքս-2025» ամենամյա զեկույցի՝ 2025թ.-ին ՀՀ տնտեսական ազատության ինդեքսը կազմել է 65.4 միավոր՝ նախորդ տարվա ցուցանիշից 0.5 միավորով ավելի, սակայն 6.5 միավորով պակաս, քան 2021-ի ցուցանիշը։

Նշենք, որ 3 տարի անընդմեջ նվազումից (ընդհանուր՝ 7 միավորով) հետո 2025-ին Հայաստանի տնտեսական ազատության ինդեքսն աճ է գրանցել, սակայն այդ աճն ավելի քան կրկնակի դանդաղ է համաշխարհային միջին աճից։ Համաձայն մեթոդաբանության՝ ընթացիկ տարվա տնտեսական ազատության ինդեքսը հաշվարկվում է նախորդ տարվա առաջին եւ նախանախորդ տարվա երկրորդ կիսամյակի տվյալների հիման վրա. այսինքն՝ 2021-ի տնտեսական ազատության ինդեքսը, որը հաշվարկվել է 2019-ի երկրորդ եւ 2020-ի առաջին կիսամյակի տվյալների հիման վրա, նախահամավարակային է։

Ուստի կարելի է ասել, որ Հայաստանի վերականգնման տեմպերը զգալիորեն զիջում են աշխարհի եւ բոլոր տարածաշրջանների վերականգնման միջին տեմպերին։

Ի դեպ, Հայաստանը տնտեսական ազատությամբ աշխարհի 176 երկրների թվում 57-րդն է։ Վարկանիշային այդ աղյուսակում Հայաստանի դիրքը վատթարացել է միանգամից 10 հորիզոնականով՝ չնայած այն բանին, որ գրանցվել է ինդեքսի աճ։ Պատճառը կրկին այն է, որ ինդեքսի աճը էապես զիջում է աշխարհի եւ բոլոր տարածաշրջանների բարելավման միջին տեմպերին։

Բացի Հայաստանից՝ եվրոպական տարածաշրջանի (որում ընդգրկված է նաեւ Հայաստանը) եւս 38 երկրների տնտեսական ազատության ինդեքսն (ՏԱԻ) աճել է, ընդ որում նրանցից 31-ի ՏԱԻ-ի աճն ավելի մեծ է, քան Հայաստանինը։

Իսկ «Եվրոպա» տարածաշրջանի վարկանիշային աղյուսակում Հայաստանը նահանջել է 4 հորիզոնականով եւ զբաղեցնում է 30-րդ տեղը։ Տարածաշրջանային վարկանիշային աղյուսակում Հայաստանի դիրքի նահանջն ամենամեծն է։

«Շուկայի բացություն» խմբի բոլոր 3 ենթաինդեքսների գծով զգալի նվազում է արձանագրվել։

Խմբի 2 ենթաինդեքսները նվազելով հասել են տնտեսական ազատության համապատասխան միջակայքի նվազագույն շեմային արժեքին։

Իսկ վերջին 1 տարվա ընթացքում «Ֆինանսական ազատություն» ենթաինդեքսը նվազել է միանգամից 10 միավորով, ինչի արդյունքում Հայաստանը դրա գծով «հիմնականում ազատ» երկրների խմբից նահանջել է «չափավոր ազատ» երկրների խումբ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Չկա որևէ մարդ, որ ցանկանա հաղթանակ չունենալ, պարտված ապրել․ Բագրատ արք. Գալստանյան

Չկա որևէ մարդ, որ ցանկանա հաղթանակ չունենալ, պարտված ապրել․ Բագրատ արք. Գալստանյան

Թե՛ անձնական դրսևորմամբ` որպես անարյուն նահատակություն մեղքի դեմ պայքարով, բարիք գործելով, ուրիշների համար ինքնազրկումով, ընտանիքի համար զոհաբերությամբ և այլն, և թե՛ հավաքական դրսևորմամբ` արյան նահատակությամբ ազգի, պետության, Հայրենիքի, ինքնության, հավատքի...

Հրաձիգ Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

Հրաձիգ Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

Հրաձիգ Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը, հայտնում են Հրաձգության ֆեդերացիայից: Թիմային պայքարում Աիդա Ազատյանը, Անահիտ Սարգսյանը և Լիլիթ Մկրտչյանը 1,095 միավորով զբաղեցրել են երկրորդ...

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 22-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Անրի Վեռնոյի փողոցում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Մասնավորապես`  Պապ թագավորի - Անրի Վեռնոյի  փողոցների...

Ըմբշամարտիկները Բաքու են մեկնում

Ըմբշամարտիկները Բաքու են մեկնում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Ազատ ոճում ՀՀ-ն կներկայացնի 6, հունահռոմեական ոճում՝ 10...

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն: Այս մասին հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից։ Տալլինում մեկնարկել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունը։ Մրցումային առաջին օրը շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի տղամարդկանց անհատական պայքարում Հայկ...