«Խոսքս ուղղում եմ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Բաբայանին․ ես ձեզ բազմաթիվ հաղորդումներ եմ ներկայացրել Տիգրան Ավինյանի կողմից կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ։ Ես չգիտեմ՝ այս պահին դուք ինչ եք անում, բայց Երեւանի ամենաբանուկ մասերից մեկում՝ Արաբկիր համայնքի սրտում տեղի է ունենում ապօրինի հանքարդյունաբերություն, ապօրինի շինարարություն, որը վտանգում է երեւանցիների կյանքն ու առողջությունը»,- Երևանի ավագանու այսօրվա նիստում ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը։
Նա հավելեց․ «Տիգրան Ավինյանը մասշտաբային ստախոս է, նա քարոզարշավի ժամանակ եկել է տվյալ տարածք եւ քաղաքացիներին խոսք է տվել, որ այդտեղ նախագծվող ցանկացած փաստաթուղթ իրենց հետ քննարկելու է։ Չի կատարել իր խոստումը։ Ստախոսը չի ներկայացել վայր, որտեղ ապօրինի շինթույլտվություն է տրամադրել։ Ըստ շրջանառվող լուրերի՝ շինթույլտվությունը Տիգրան Ավինյանի կողմից տրվում է հատուկ գումարի միջոցով, այդ հատուկ գումարը շատ մեծ գումար է։ Այդ հատուկ գումարների միջոցով տրվում են քաղաքն ապականելու թույլտվություններ»։
Մանրամասները՝ տեսանյութում: