«Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ»

7 Մարտի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է.  Երեկ հանրայնացված «իմպորտնի» հարցումը եկավ փաստացի հաստատելու նախօրեին մեր թերթի հրապարակած տեղեկությունը: Հակիրճ հիշեցնենք, որ նախորդ համարում հայտնել էինք, որ տեսնելով Փաշինյանի վարկանիշի գետնատարած վիճակը՝ որոշվել է առաջիկայում շրջանառել սարքովի տվյալներ: Կարճ ասած՝ «թվեր կրակել»՝ Փաշինյանի ունեցած իբր բարձր վարկանիշի մասին: Եվ, ահա, առաջին քայլը. հրապարակեցին ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) պատվերով արված «սոցիոլոգիական հարցման» տվյալները:

Բայց, հանուն արդարության, ահագին «համեստություն» էին արել, հանգիստ կարող էին գրել, որ Փաշինյանը, օրինակ՝ 150 տոկոս ձայն ունի: Կատակը՝ կատակ, բայց Փաշինյանին աջակցություն հայտնած Վենսի կուսակցության վերահսկողության տակ գտնվող IRI-ի հրապարակած «հարցումը» սոցցանցերի հայկական սեգմենտում, անկասկած, ռեկորդ սահմանեց ծաղրական արձագանքների «գծով»:

Մի խոսքով, նախ՝ մեր նախորդ հրապարակման մեջ արված դիտարկումները 100 տոկոսով հաստատվեցին: Փաշինյանի ու ՔՊ-ի վիճակն այնքան վատ է, որ Փաշինյանի փիարով զբաղված արևմտյան ինչ-որ կազմակերպություն ստիպված է «թվեր կրակել»: Երկրորդը. այդ ինչպե՞ս է ստացվում, որ նման թվեր հայտնվում են ամեն անգամ, երբ Փաշինյանի վարկանիշային վիճակը վատանում է: Հարցը, բնականաբար, հռետորական է: Երրորդը՝ ակնհայտ է, որ ցանկանում են ցույց տալ, թե Փաշինյանն, իբր, ավելի շատ ձայն ունի, քան մյուս հիմնական ընդդիմադիր ուժերը՝ միասին վերցրած: Մինչդեռ իրականությունը և հանրության իրական տրամադրությունները բոլորովին այլ են: Համենայն դեպս, երբ շրջում ես քաղաքում ու խոսում մարդկանց հետ, երևի ամեն երրորդի, եթե ոչ՝ ամեն երկրորդի ցանկությունն այն է, որ՝ «սրանք հեռանան»: Ավելին, մեր տեղեկություններով, տարբեր հարցումներ լրիվ հակառակ պատկերն են ցույց տալիս: Մյուս կողմից՝ նման հարցումներով ու նման «հարցումների» հեղինակները, կարծես, ցանկանում են վիրավորել հայ ժողովրդին, ցույց տալ այնպես, թե մեր ժողովուրդն իբր այնքան վատն է, այնքան անինքնասեր, այնքան արժանապատվությունից զուրկ, որ անհամարժեք է ընկալում իրականությունը, որ այսքան ավերներից հետո դեռ պատրաստ է իշխող ուժին ձայն տալ:

Իրականում դա պարզ տեխնոլոգիա է. առաջին հերթին հուսահատություն են ուզում սերմանել հանրության շրջանում՝ դեմոտիվացնելով մարդկանց, որ չգնան ընտրության: Դե, իշխանությանը ձեռնտու է նվազ մասնակցությունը, որի պարագայում կայուն վարչական ռեսուրսը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ:

Ի դեպ, շատերն այնպիսի տպավորություն էին ստացել, որ նշյալ հարցումն անցկացվել է բացառապես քպականների շրջանում: Այդ պարագայում նշյալ ցուցանիշները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի՝ մոտ 24 տոկոս վարկանիշը կարող է և տրամաբանական լինել…

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Փաստ» թերթի՝ 07․ 03․ 26

Նմանատիպ նյութեր

«Օրենքով գողեր» են ձերբակալվել. քաղաքացին փորձել է հաշվեհարդար տեսնել իր նախկին աներոջից

«Օրենքով գողեր» են ձերբակալվել. քաղաքացին փորձել է հաշվեհարդար տեսնել իր նախկին աներոջից

ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանող անձանց կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու վերաբերյալ։ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները՝ համագործակցելով...

Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով

Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով

Սեպտեմբերի 25-ից 27-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք Armenian Auto Show-ի այցելուները մեքենա ընտրելու և ձեռք բերելու հնարավորություն կունենան հենց ցուցահանդեսի ընթացքում։ Ամերիաբանկը էքսպոյին կներկայացնի իր MyCar.am հարթակը և...

Երևանում նախատեսված ադրբեջանցի և հայ փորձագետների հանդիպումը հետաձգվել է

Երևանում նախատեսված ադրբեջանցի և հայ փորձագետների հանդիպումը հետաձգվել է

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում այս օրերին Երևանում նախատեսված ադրբեջանցի և հայ փորձագետների հանդիպումը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է «apa.az»-ը։ Նշվում է, որ հանդիպումը հետաձգվել է ադրբեջանական կողմի խնդրանքով։ «Ադրբեջանական կողմը ներկա փուլում...

Արցախի ժողովուրդը զրկված է իր ձայնը լսելի դարձնելու հնարավորությունից. հայտարարություն

Արցախի ժողովուրդը զրկված է իր ձայնը լսելի դարձնելու հնարավորությունից. հայտարարություն

Մի խումբ հասարակական և մշակութային կազմակերպություններ տարածել են հայտարարություն, որում նշվում է. Երեք տարի առաջ հենց այս ամսին Ադրբեջանը բռնի տեղահանեց Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ողջ հայ բնակչությանն իր պատմական բնօրրանից։ Այս տարելիցի առթիվ մենք՝...

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Սեպտեմբերի 23-28-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։...