Թուրքիայի այս ծրագիրը ի վերջո` երկարաժամկետ հեռանկարում, հանգեցնելու է Հայաստանի ինքնիշխանության կորստին. Արա Պողոսյան

17 Մայիսի, 2025

«Ի՞նչ է ուզում անել Թուրքիան, որպեսզի իր պանթուրքիստական խելացնոր գաղափարն իրագործի»,-գրում է քաղաքագետ արա Պողոսյանն ու շարունակում.

«Ուրեմն` դեռևս նախկին ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն տվել էր Թուրքիայի ռազմավարական խորության գաղափարը, որով մերձավոր տարածաշրջանային գոտին ներառում էր Հարավային Կովկասը, Բալկանները, Մերձավոր Արևելքը, և Միջերկրածովյան — Էգեյան գոտին։ Բալկանյան տարածաշրջանում Թուրքիայի գլոբալ ռազմավարության իրագործման բանալին Կոսովոն էր, Հարավային Կովկասում` Լեռնային Ղարաբաղը, Մերձավոր Արևելքում` Սիրիան, Միջերկրածովյան — Էգեյան գոտում` Կիպրոսը։ ԵՒ ուրեմն` Սիրիայի, Կոսովոյի և Լեռնային Ղարաբաղի հարցերը լուծելուց հետո մնում է Կիպրոսի հարցը, որից հետո Թուրքիան այլևս դուրս կգա դեպի Բալկաններ և Կենտրոնական Ասիա։

Բալկաններում նախկին հակաթուրքականությունը գրեթե հաղթահարված է, անգամ Բուլղարիան, որը ավանդաբար հակաթուրքական պետություն էր, արդեն տեղի թուրքական համայնքը նույնիսկ քաղաքական ասպարեզ է ներխուժել, երկրի առաջատար կուսակցություններից մեկը հենց թուրքական կուսակցություն է։ Հարավային Կովկասում Լեռնային Ղարաբաղի օկուպացիայից հետո Հայաստանի տարածաշրջանային դերը դարձել է սահմանափակ, քաղաքական և ռազմական հնարավորությունների նվազումը, երկրի իշխանությունների պարտվողական քաղաքականությունը կատարյալ պայմաններ են ստեղծում թուրքական ազդեցության հաստատման և Հայաստանին դեպի թյուրքական ճամբար կլանելու համար։

Գործող իշխանությունները` պարտությունից հետո պարտվողականության բարդույթով հակված են ամեն գնով ստանալու խաղաղության փաստաթուղթ, ինչը հնարավորություն է թուրքական ռազմավարական պլանավորման համար` «չար ու բարի» ոստիկանների դերով Հայաստանին տանելու դեպի իրենց ռազմավարական ուղեծիր, «փափուկ ուժով» ձեռք գցելու Հայաստանի ռազմավարական կապուղիներն ու տնտեսական արտերիաները կապելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ` ստանալ երկարաժամկետ իշխանություն Հայաստանի տնտեսական և քաղաքական համակարգի վրա։

Սակայն Թուրքիայի այս հաշվարկը հիանալի կաշխատեր երկու-երեք տարի առաջվա միջազգային հարաբերությունների պայմաններում, իսկ այսօր տարածաշրջանում Թուրքիան այլևս միայնակ չէ, մրցակցությունը այլևս Թուրքիա-Ռուսաստան տիրույթում չէ։ Տարածաշրջանում այսօր հետաքրքրություն են հաստատել Չինաստանը, Հնդկաստանը, ակտիվացել է Իրանը, մյուս կողմից` Ֆրանսիան և ԵՄ-ը, ԱՄՆ քաղաքականությունն էլ այս պահին հստակ չէ։ Հետևաբար Թուրքիային սպասվում է երկար ու դժվար մրցակցություն տարածաշրջանում, որտեղ Հայաստանին «ստանալու» համար Թուրքիայի համար ամենաիրատեսական տարբերակը մնում է «փափուկ ուժի», իշխանություններին շանտաժի միջոցով կամ այլ ոչ ռազմական ուղիներով ներքաշել իր ազդեցության տիրույթ։ Ի դեպ` առայժմ բավականին հաջող։

Թուրքիայի այս ծրագիրը ի վերջո` երկարաժամկետ հեռանկարում, հանգեցնելու է Հայաստանի ինքնիշխանության կորստին։

Հնարավո՞ր է խուսափել սրանից։ Բնականաբար հնարավոր է, բայց այդ դեպքում Հայաստանը պետք է ունենա որոշակի որակներ ունեցող, լայնախոհ իշխող էլիտաների, որոնք լավագույնս կօգտագործեն արտաքին հանգամանքները Հայաստանի ինքնիշխանությունը ամրապնդելու և արդյունավետ բազմակողմ հարաբերություններ ստեղծելու համար»։

Նմանատիպ նյութեր

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ եթե չստացվի համոզել ընդդիմությանը Սահմանադրության փոփոխություն անցկացնելու հարցում, կգնան այլ ճանապարհով, օրինակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այս հայտարարությունն իրար է խառնել իշխանական...

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում էր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։ Հիմնական զեկուցողը ՀՀ...

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...