Իրանագետ վարդան Ոսկանյանը թելեգրամյան իր ալիքում գրում է.
«Եթե Բաքվի բարբարոսական վարչախմբի բոլոր նախապայմաններն ու պահանջները շատ հասկանալի ձևով ամփոփենք, ապա թշնամին գրեթե ուղիղ տեքստով մեզ ասում է՝ «Փակեք Հայաստանի պետականության ծրագիրը և Հայաստանի Հանրապետության վրա փակցնելով «Էրմենիստան» ցուցանակը, այն ամբողջությամբ հանձնեք մեզ»։Նույնիսկ «խաղաղության պայմանագրով» թշնամուն հանդարտեցնելու հեքիաթներին հավատալու մարմաջը պետք է ունենա տարիք, որից անդին նման վարքագիծն ունի հստակ անուն՝ մանկամտություն»։