Թռնելու ժամանակը չէ՞. «Իրավունք»

Ապր 1, 2025

«Իրավունք» թերթը գրում է. «Նախօրեին բոլոր ՔՊ-ականները շեֆից նամակ են ստացել՝ «Ողջունել ընտրությունների արդյունքները՝ հղում անելով ժողովրդավարության հաղթանակին»։ Բոլորին անխտիր իջեցված հրահանգը պետք է ի կատար ածվի, հակառակ պարագայում, վերջիններս լավ գիտեն, թե ինչ անակնկալներով է լի շեֆին չենթարկվելը։

Փաշինյանն ինքը չհապաղեց հաղթողներին շնորհավորել, թեեւ իրադարձություններին տեղյակ աղբյուրները խոսում են նրա ծայրահեղ նյարդայնացած վիճակի մասին: Չնայած, այլ տարբերակ պարզապես չկար, քան կերպար ընդունելը, թե՝ ամեն բան նորմալ է:

Ասում են, ՔՊ-ականներից շատերը, ավելին՝ անգամ նրանց հարազատներն այդ նյուանսները լավ հասկացել են: Նաեւ, որ ընտրությունների արդյունքների ի հայտ գալուց հետո սկսել են յուրայիններին համոզել, որ լավ գցեն-բռնեն, թե արդյոք «թռնելու» ժամանակը չէ՞»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը դատապարտել է թուրք քաղաքապետի արտահայտությունները

Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը դատապարտել է թուրք քաղաքապետի արտահայտությունները

Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը խստորեն դատապարտել է Բոլուի քաղաքապետ, Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) անդամ Թանջու Օզջանի հակահայ արտահայտությունները: Այս մասին տեղեկացնում է Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականը։ Ապրիլի 5-ին...

Կութ գյուղում վերջին 15 օրվա ընթացքում գիշերային ժամերին պարբերաբար կրակոցների ձայներ են լսվում. վարչական ղեկավար

Կութ գյուղում վերջին 15 օրվա ընթացքում գիշերային ժամերին պարբերաբար կրակոցների ձայներ են լսվում. վարչական ղեկավար

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում վերջին 15 օրվա ընթացքում պարբերաբար կրակոցների ձայներ են լսվում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է գյուղի վարչական ղեկավար Գրիգոր Ավագյանը՝ նշելով, որ կրակոցները գիշերային ժամերին են միայն հնչում։ «Անկեղծ ասած, վերջին մեկ ու կես...

Պահանջում ենք ՀՀ ԱԳՆ-ից՝ անհապաղ վերանայել դիրքորոշումը. հայտարարություն

Պահանջում ենք ՀՀ ԱԳՆ-ից՝ անհապաղ վերանայել դիրքորոշումը. հայտարարություն

Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ՀԿ-ների ցանցի հայտարարությունը Արցախի  հարցի չլուծված կարգավիճակի և Հայաստանի արտաքին գործերի նախարարության դիրքորոշման վերաբերյալ․ «Արցախահայերի իրավունքների պաշտպանության քաղաքացիական հասարակության...

Պարեկին մեղադրանք է առաջադրվել ոչ սթափ վիճակում գտնվող վարորդին չտուգանելու համար

Պարեկին մեղադրանք է առաջադրվել ոչ սթափ վիճակում գտնվող վարորդին չտուգանելու համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը ծառայողական լիազորություններն օգտագործել է ի վնաս պետական և ծառայողական շահերի, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք: Նախաքննությամբ պարզվել...