«ԹՐԻՓՓ» նախագծի կայացումը կամ չկայացումը մեծապես ազդելու է ՀՀ ապագայի վրա. Գոհար Մելոյան

12 Հունվարի, 2026

Սահմանադրագետ, «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Մելոյանն արձագանքել է Հ1-ի Պետրոս Ղազարյանին։

«Քանի որ «ԹՐԻՓՓ»-ի հարցը խաղարկեցիք, խոսենք՝ «ԹՐԻՓՓ»-ից։

Հայտնի է, որ ՀՀ կառավարությունը ակտիվ բանակցություններ է վարում «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի» (TRIPP Route) կապի նախագծի իրականացման ընդհանուր պայմանների շուրջ։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ստեղծվելու է «TRIPP Company»-ն՝ հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը, որը ստանալու է երկաթուղային, ճանապարհային, նավթային և գազային խողովակաշարերի, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման իրավունք։

Սակայն առկա են բազմաթիվ հարցեր.

ինչպիսին է լինելու նշված ընկերության կորպորատիվ կառուցվածքը,

ինչպես և ինչ պայմաններում են կարգավորվելու այդ ընկերության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները։

Փորձեմ ներկայացնել հարցադրումների փոքրիկ խումբ.

Արդյո՞ք հիմնադրվելու է նոր իրավաբանական անձ՝ քաղաքացիական իրավունքի առանձին սուբյեկտ, որին կտրվի Սյունիքի մարզով անցնող ենթակառուցվածքների ստեղծման և կառավարման իրավունքը, թե նոր իրավաբանական անձ չի ստեղծվի, և աշխատանքները կազմակերպվելու են հայ-ամերիկյան համատեղ գործունեության պայմանագրի (joint venture) միջոցով՝ առանց առանձին իրավաբանական անձ կազմավորելու։

Եթե ստեղծվում է առանձին իրավաբանական անձ, ապա որտե՞ղ է այն գրանցվելու՝ Հայաստանու՞մ, ԱՄՆ որևէ նահանգու՞մ (օրինակ՝ Դելավերում), թե՞ որևէ երրորդ երկրում, և ինչ կազմակերպաիրավական ձև կունենա՝ բաժնետիրական ընկերություն, ներդրումային ֆոնդ կամ այլ։

Արդյո՞ք այդ իրավաբանական անձի սեփականատերերը լինելու են միայն հայկական և ամերիկյան կողմերը, թե՞ հնարավոր է նաև երրորդ կողմի մասնակցություն։

Եթե առանձին իրավաբանական անձը չի ստեղծվում, ապա joint venture-ը հիմնադրվելու է միայն հայկական և ամերիկյան կողմերի միջև, թե հնարավոր է նաև երրորդ կողմի մասնակցություն։

Ինչպե՞ս են բաժանվելու այդ իրավաբանական անձի բաժնետոմսերը (փայաբաժինները)։ Այդ իրավաբանական անձի կանոնադրությամբ ինչպե՞ս են սահմանվելու շահույթի բաշխման մանրամասները՝ արդյո՞ք շահույթը կբաշխվի ըստ փայաբաժինների։

Արդյո՞ք այդ ընկերության բաժնետերերը իրավունք ունեն օտարելու իրենց փայաբաժինն առանց մյուս կողմի համաձայնության:

Ինչպե՞ս են սահմանվելու կառավարման մյուս հարցերը, օրինակ՝ գլխավոր տնօրենի նշանակման ու հեռացման հարցերը։ Նույն հարցերն առկա են joint venture-ի դեպքում։

Արդյո՞ք այդ ընկերությունը վճարելու է հարկեր ՀՀ պետական բյուջեին իր ստացած շահույթից, այն է՝ ենթակառուցվածքների շահագործումից, ինչպես ՀՀ-ում աշխատող ցանկացած այլ ընկերություն։

Ո՞վ կլինի այդ իրավաբանական անձի սեփականատերն ԱՄՆ կողմից։ Որոշակի ուսումնասիրություն կատարելուց հետո չհանդիպեցին դեպքեր, երբ ԱՄՆ կառավարությունը, ի տարբերություն ՀՀ կառավարության, անձամբ հիմնադրի որևէ իրավաբանական անձ կամ մասնակցի որևէ joint venture-ում։ Արդյո՞ք ԱՄՆ կառավարությունը հանդես կգա ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան (DFC)-ի միջոցով, թե որևէ մասնավոր ներդրումային ֆոնդի՝ BlackRock-ի, Vanguard-ի կամ այլի։

Ի՞նչ իրավական ակտերով է տրվելու այդ ընկերությանը կամ joint venture-ին ենթակառուցվածքների զարգացման և շահագործման իրավունքը, ի՞նչ ժամկետով, և արդյո՞ք այդ մասով կնքվելու է առանձին կոնցեսիոն պայմանագիր ՀՀ կառավարության և նշված «TRIPP Company»-ի միջև։

Որո՞նք են լինելու այդ պայմանագրի հիմնական պայմանները։

Արդյո՞ք այդ ընկերությունը վճարելու է Հայաստանի Հանրապետությանը որևէ գումար՝ ՀՀ ենթակառուցվածքները վարձակալելու դիմաց, թե Հայաստանի Հանրապետության տարածքը այդ իրավաբանական անձին կամ joint venture-ին տրվելու է անհատույց՝ ենթակառուցվածքներ զարգացնելու պայմանով:

Անկասկած, ԹՐԻՓՓ-ի նախագծի կայացումը կամ չկայացումը, իսկ կայանալու դեպքում՝ դրա պայմանները մեծապես ազդելու են Հայաստանի Հանրապետության ապագայի վրա։

Հետևաբար, այս և նման հարյուրավոր հարցեր չպետք է քննարկվեն և որոշվեն փակ դռների հետևում ու սահմանափակ խմբով պաշտոնատար անձանց կողմից, ինչպես սովորաբար արվում է՝ ողջ բացասական հետեւանքներով, այլ պետք է դառնան լայն քննարկման առարկա հայ հանրության և ոլորտի լավագույն մասնագետների մասնակցությամբ

Եւ այս գործընթացի հետ կապված մեծագույն մտահոգությունը մեր հայկական կողմի ներկայացուցիչների սակավ պրոֆեսիոնալիզմի եւ պոպուլիզմով համեմված հանցավոր ինքնավստահության մեջ է:

Բոլոր հավանական զարգացումներից, ինչպես միշտ, ամենահակահայկականը չունենալու տեղին մտահոգությունն է»,- գրել է Մելոյանը։

Նմանատիպ նյութեր

Արտաշատի ավագանու ՔՊ թեկնածուն լուրջ խախտում է  թույլ տվել․ հրավիրում ենք ԿԸՀ ուշադրությունը

Արտաշատի ավագանու ՔՊ թեկնածուն լուրջ խախտում է թույլ տվել․ հրավիրում ենք ԿԸՀ ուշադրությունը

Արտաշատի համայնքապետի պաշտոնը զբաղեցնող՝ ՔՊ-ական թեկնածու Կառլեն Մկրտչյանը, չնայած նախընտրական քարոզարշավին մասնակցելու նպատակով պաշտոնական արձակուրդում է, այդ ընթացքում ավագանու նիստ է գումարել։ Նիստի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվել է նաև համայնքապետարանի...

6-ամյա երեխան ինքնագլորով բшխվել է «Lexus»-ին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել

6-ամյա երեխան ինքնագլորով բшխվել է «Lexus»-ին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»...

ՍԴ նախագահ չընտրվեց․ ինչ կապեր ունեն Վարդանյանն ու Շաթիրյանը նախկին և գործող իշխանությունների հետ

ՍԴ նախագահ չընտրվեց․ ինչ կապեր ունեն Վարդանյանն ու Շաթիրյանը նախկին և գործող իշխանությունների հետ

Հոկտեմբերի 14-ին Սահմանադրական դատարանում նախագահի ընտրությունն արդյունք չտվեց։ Պաշտոնին հավակնող Վլադիմիր Վարդանյանն ու Էդգար Շաթիրյանը չհավաքեցին անհրաժեշտ ձայները։ Երկու թեկնածուների կենսագրություններում ուշագրավ են ոչ միայն նրանց կապերը Նիկոլ Փաշինյանի իշխանության...

ՍԴ-ն  2 անգամ չի կարողացել նախագահ ընտրել

ՍԴ-ն 2 անգամ չի կարողացել նախագահ ընտրել

  Գաղտնի քվեարկության արդյունքով թեկնածուներից ոչ մեկը (ՍԴ դատավորներ Էդգար Շաթիրյանը և Վլադիմիր Վարդանյանը) չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ ձայներ։ Օրենքով սահմանված կարգով անցկացվել է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլ, որի արդյունքով ևս...

Վարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալ

Վարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալ

ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական...