ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հռոմի պապի հուղարկավորությունից առաջ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնել է Sky News-ը՝ հղում կատարելով Վատիկանի աղբյուրներին։
ԱՄՆ և Ուկրաինայի նախագահները «շատ արդյունավետ զրույց են ունեցել» և պայմանավորվել են հետագա բանակցություններ վարել արարողությունից հետո, ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
Զելենսկու խոսնակը հայտնել է, որ հանդիպումը տևել է մոտ 15 րոպե, և նրանք պայմանավորվել են շարունակել քննարկումը հուղարկավորությունից հետո:
Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Թոնի Բրենտոնը հայտարարել է, որ այս միջոցառումը դիվանագիտական հնարավորություններ է բացում, այդ թվում ՝ Թրամփի և Ուկրաինայի առաջնորդի միջև «ամենամասշտաբային հանդիպումը»:
Նա Sky News-ին հայտնել է, որ փետրվարին Սպիտակ տանը տեղի ունեցած հանրային վեճից հետո իրենց առաջին դեմ առ դեմ հանդիպումը կարող է «կարևոր քայլ» լինել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ գործընթաց սկսելու համար: