ԱՄՆ-ում ձերբակալված միգրանտների թիվը հասնում է 47600-ի, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ավելի շատ վայրեր է փնտրում նրանց տեղավորելու համար, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) անանուն բարձրաստիճան պաշտոնյային:
«ԱՄՆ ներգաղթի կալանավայրերը գերբնակեցված են, այնտեղ 47600 կալանավոր է պահում: Թրամփի վարչակազմը ավելի շատ տեղեր է փնտրում կալանավորներին տեղավորելու համար», — ասել է ICE բարձրաստիճան պաշտոնյան, հայտնում է Reuters-ը:
ICE-ը ներկայումս ֆինանսավորվում է միջինը 41,500 կալանավորի պահելու համար: ICE-ը կավելացնի միգրանտների կալանավորման համար ծախսերը՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության, ԱՄՆ Մարշալների ծառայության և բանտերի դաշնային բյուրոյի աջակցությամբ:
Ինչպես գործակալությանը հավելել է պաշտոնյան, հունվարի 20-ից մարտի 10-ը ICE-ը մոտ 32,8 հազար ձերբակալություն է իրականացրել, որոնցից կալանավորվածների միայն 27%-ն է կասկածվում ներգաղթի մասին օրենքները խախտելու մեջ։ Գործակալության տվյալներով՝ 2024 ֆինանսական տարվա ընթացքում, ընդհանուր առմամբ, իրականացվել է 113400 ձերբակալություն։