Թրամփը հետ կկանչի ՀՀ իշխանությունների կուրատոր դեսպանին. «Հրապարակ»

23 Դեկտեմբերի, 2025

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Թրամփի վարչակազմը որոշել է հետ կանչել աշխարհի մոտ 30 երկրից իր դեսպաններին՝ նրանց, ովքեր չեն առաջնորդվում «Ամերիկան՝ առաջնահերթ» կարգախոսով։ Հետ կանչվողների շարքում է նաեւ ՀՀ-ում դեսպան Քրիստինա Քվինը, որի հետկանչն անհանգստություն է առաջացրել  ՀՀ իշխանական շրջանակներում։ Չնայած դեսպանին մի քանի ամիս էր մնացել` նա նշանակվել է 2023-ի հուլիսին, 3 տարին կլրանար 26-ի ամռանը։

Գաղտնիք չէ, որ Ուկրաինայից Հայաստան գործուղված ԱՄՆ դեսպանը ՀՀ իշխանությունների կուրատորն է, աչք է փակում բոլոր ապօրինությունների, քաղբանտարկյալների, եկեղեցու դեմ իշխանական գրոհների վրա։ Մինչդեռ նախորդ ամիս Թրամփի որդին Հայաստան չեկավ հենց եկեղեցու դեմ հարձակումների պատճառով։ Թաքեր Կարլսոնին Նարեկ Կարապետյանի հարցազրույցից Թրամփ կրտսերը եկեղեցու դեմ հարձակման մասին իմանալուց հետո որոշեց հրաժարվել Հայաստան այցից եւ գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից:

Այնպես որ, ամերիկյան վարչակազմը, ի տարբերություն Քվինի, չէր կարող աչք փակել Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների վրա։ Դեսպանին մինչեւ ընտրությունները հետ կանչելը եւ նոր դեսպան գործուղելը, ըստ իշխանականների, պատահական չի արվում։

 

Նմանատիպ նյութեր

ՊՆ-ն անդրադարձել է Ճամբարակի ողբերգական վթարին

ՊՆ-ն անդրադարձել է Ճամբարակի ողբերգական վթարին

ՀՀ պաշտպանության նախարարությունը և ՀՀ քննչական կոմիտեն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասվում է․ Ճամբարակում տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքների վերաբերյալ մամուլում և սոցիալական ցանցերում տարատեսակ տեղեկություններ են շրջանառվում, չնայած որ դեպքի...

Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ

Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) նախազգուշացրել է ԱՄՆ-ին, որ նոր պատերազմի դեպքում Թեհրանը կկիրառի ավելի կործանարար զենք, քան նախորդ հակամարտության ընթացքում, հաղորդում է Mehr-ը։ ԻՀՊԿ-ի ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Մոհսեն Մոհեբբիի խոսքով՝...

Նախատեսվում է 2026 թ.-ին առանց մաքսատուրքի ՀՀ ներմուծել ևս 5,000 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց

Նախատեսվում է 2026 թ.-ին առանց մաքսատուրքի ՀՀ ներմուծել ևս 5,000 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց

Կառավարության որոշմամբ առաջարկվում է ապահովել ՀՀ-ին 2026 թ. համար հատկացված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտայի շրջանակում ևս 5000 հատ քանակով տրանսպորտային միջոցի ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի կիրառմամբ: Ոչ...

Իշխանության հաշվարկով Վեհափառին դատվածության պիտակ վերագրելով` կհաջողվի ապահովել նրա հեռացումը. Ղամբարյան

Իշխանության հաշվարկով Վեհափառին դատվածության պիտակ վերագրելով` կհաջողվի ապահովել նրա հեռացումը. Ղամբարյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը մեջբերումներ է արել Հայաստանի Հանրապետության կառավարության 2026–2031 թվականների ծրագրի «Հոգևոր անվտանգություն»  ենթավերնագրից, որտեղ գրված է. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին բարենորոգելու նպատակով...

«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել ԱԺ հանձնաժողովների նախագահներ

«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել ԱԺ հանձնաժողովների նախագահներ

«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային (Հայկ Ֆարմանյան), Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի (Դավիթ Ղազինյան) ու Եվրոպական ինտեգրման (Արեգա Հովսեփյան) հանձնաժողովների նախագահներ: «Հայաստան» դաշինքից Լիլիթ Գալստյանն ընտրվել...