Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Սաուդյան Արաբիայում «հավանաբար տեղի կունենա»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Ես չեմ կարող խոսել նրանց փոխարեն, բայց վստահ եմ, որ դա տեղի կունենա», — ասել է Ուիթքոֆը Bloomberg-ին: