ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիվանագետ Ալեքսանդր Օլդենին առաջադրել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Օլդենը դիվանագետ է և միջազգային անվտանգության փորձագետ։ Թրամփի առաջին վարչակազմի օրոք նա աշխատել է Պետդեպարտամենտում, Ազգային անվտանգության խորհրդում և Պենտագոնում։
Նա պետք է հաստատվի ԱՄՆ Սենատի կողմից՝ պաշտոնը ստանձնելու համար։






