Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ մայիսին ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերը

11 Հունիսի, 2025

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ։

Այսպիսով՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների, քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները 2025 թվականի մայիսի ընթացքում ազատազրկված անձանց անձնական զննությամբ, նրանց համար բերված հանձնուքներում առկա էլեկտրատեխնիկայի, հագուստի և սնունդի միջից, տեսակցության եկած քաղաքացիների մոտից, ինչպես նաև խցերում  և բնակելի գոտու այլ հատվածներում պատրաստված թաքստոցներից հայտնաբերել են 489,43 գրամ թմրամիջոցների նմանվող զանգվածներ, 160 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 117 պարագա, 8 wi-fi սարք, 12 կտրող-ծակող առարկա, 86,65 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք և արգելված այլ իրեր։

Թվարկված բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական, վարչական, կարգապահական վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։

Քրեակատարողական ծառայությունը կոչ է անում պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները։

Նմանատիպ նյութեր

Ուիթքոֆը Պուտինին մարդասեր է անվանել․ ավելի քան 3 ժամ տևած բանակցություններն ավարտվել են

Ուիթքոֆը Պուտինին մարդասեր է անվանել․ ավելի քան 3 ժամ տևած բանակցություններն ավարտվել են

Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը Սանկտ Պետերբուրգում ավարտվել է, այն տևել է ավելի քան երեք ժամ։ Բանակցությունների հրապարակային հատվածում ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մարդասեր է անվանել։ «Դուք հաճախ եք ասում, որ իմ նախագահը՝...

Ես ասում եմ՝ փաստաթուղթ, Արարատ Միրզոյանը՝ բառեր, բառեր, բառեր․ Արթուր Խաչատրյան 

«TRIPP-ը 43 կամ 42 կմ է՝ ոչ մի միլիմետր արևմուտք, ոչ մի միլիմետր արևելք։ Դա Հայաստանի տարածքին վերաբերվող ենթակառուցվածք է։ Եվ հետևաբար ասել, որ դրանով մենք կապ ենք հաստատում Իրանի հետ, ներողություն եմ խնդրում, դա ԹՐԻՓ-ի շատ յուրօրինակ,...

Այնպես չէ, որ եթե Ստեփանավանում պարտվեին, իշխանությունը զիջելու էին․ Ղազինյան

  ««Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակներում խուզարկություններն ու ձերբակալությունները խոսում են իշխանությունների թուլության մասին։ Իշխանությունները ոչ թե կոնկրետ թեկնածուից են վախենում, այլ՝ իրավիճակից։ Այնպես չէ, որ եթե...

Իշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ Վարդևանյան

Իշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ Վարդևանյան

Անմեղության կանխավարկածի համակարգված խախտումներ, ընտրական գործընթացին համակարգված միջամտություններ, վարչական ռեսուրսի անզսպելի չարաշահումներ՝ սա է իշխանությունների անամնեզը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։ «Սահմանադրական դատարանն...

Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա

Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Հրաչյա Գևորգյանի և...