Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` հուլիսի հաշվետվությունը

12 Օգոստոսի, 2025

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ։

Այսպիսով՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների,  քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները 2025 թվականի հուլիսի ընթացքում ազատազրկված անձանց անձնական զննությամբ, նրանց համար բերված հանձնուքներում առկա էլեկտրատեխնիկայի, հագուստի և սնունդի միջից, տեսակցության եկած քաղաքացիների մոտից, ներնետված, ինչպես նաև խցերում  և բնակելի գոտու այլ հատվածներում պատրաստված թաքստոցներից հայտնաբերել են 88,64 գրամ թմրամիջոցների նմանվող զանգվածներ, 212 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 196 պարագա, 16 wi-fi սարք, 29 կտրող-ծակող առարկա, 62,6 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք և արգելված այլ իրեր։

Թվարկված բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական, վարչական, կարգապահական վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։

Քրեակատարողական ծառայությունը կոչ է անում պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները։

 

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ն կարող է ոչնչացնել Իրանը, բայց չի ցանկանում դա անել. Թրամփ

ԱՄՆ-ն կարող է ոչնչացնել Իրանը, բայց չի ցանկանում դա անել. Թրամփ

Միացյալ Նահանգները կարող է ոչնչացնել Իրանը, բայց չի ցանկանում դա անել, պնդում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք ի վիճակի ենք ոչնչացնել այս ամբողջ վայրը։ Մենք չենք ուզում դա անել», – ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում ՝ պատասխանելով Իրանի մասին հարցին։ Նա...

Ինդոնեզիայում 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայում 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայի ափերի մոտ 7,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Ըստ նրա տվյալների՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լաբուան Բաջո քաղաքից 161 կմ հյուսիս-արևելք, որտեղ ապրում է մոտ 188,000 մարդ: Օջախը գտնվել է 35 կմ խորության վրա: Նախնական տվյալներով...

Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ

Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 5-11-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ -Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, -Արաբկիրում՝ ամբողջ շաբաթ, -Շենգավիթումօգոստոսի 5-6-ը և...

Ուժեղ քամու հետևանքով Երևանում և մարզերում վնասվել են տանիքներ, մեքենաներ, տապալվել ծառեր

Ուժեղ քամու հետևանքով Երևանում և մարզերում վնասվել են տանիքներ, մեքենաներ, տապալվել ծառեր

Օգոստոսի 14-ին՝ ժամը 20:00-ից, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր ուժեղ քամիների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևան քաղաքի Կենտրոն, Նոր Նորք, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, Գեղաքունքի և Կոտայքի մարզերում։ Քամու հետևանքով վնասվել...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առանձին վայրերում՝ հորդառատ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առանձին վայրերում՝ հորդառատ

Օգոստոսի 15-19-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 15-17-ն առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ: Քամին` հյուսիսարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։...