«Թիկնապահներին, նախարար-դեպուտատներին, դեսպանատան, մամուլի-լրատվական աշխատողներին, մի խոսքով՝ իր հետ տարածներին դուրս հանած՝ ընդամենը 20-25 մարդ». Սևակ Հակոբյան

11 Դեկտեմբերի, 2025

«Yerevan.Today»-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը  գրում է․ «Գերմանիայում բնակվում է, տարբեր աղբյուրների համաձայն, ավելի քան 100 հազար հայ, որոնցից շուրջ 30 հազարը ՀՀ քաղաքացիներ են։ Համբուրգում, ուր այցելել է Նիկոլը երեկ, թե քանի հայ է բնակվում չգիտենք, բայց միայն ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 1000 է։ Հայաստանի վարչապետը գնացել է համբուրգ, օտարության մեջ ապրող ՀՀ քաղաքացին, բնականաբար, նրան պետք է ունենար հարցեր, հատկապես եթե հայտարարվել է հայ համայնքի հետ հանդիպման մասին, կունենա հետաքրքրություն հանդիպելու վարչապետին։

Գիտե՞ք քանի հոգի էր մասնակցում Նիկոլի հետ հանդիպմանը Համբուրգի հայ համայնքից։ Լուսանկարների համաձայն, սենյակում գտնվում էր 40 հոգի, թիկնապահներին, նախարար-դեպուտատներին, դեսպանատան աշխատողներին, մամուլի-լրատվական աշխատողներին, մի խոսքով՝ իր հետ տարածներին դուրս հանած՝ մնում է ընդամենը 20-25 մարդ։ Ենթադրում եմ, որ այդքան մարդ է համաձայնել մասնակցել Նիկոլի հետ հանդիպմանը։
Նիկոլի հիմնական այցը Բեռլին էր, որտեղ հայերի թիվը շատ ավելի շատ է։ Ինչո՞ւ չհանդիպեց հայ համայնքին։ Իսկ միգուցե հայ համա՞յնքը չհանդիպեց նրան։ Հիշեցնեմ, որ նրան Գերմանիայում դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով։
Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի պատերազմից հետո խիստ խնդիրներ է ունենում արտասահմանյան այցերում հայ համայնքին հանդիպելիս։ Չեն կարողանում գտնել այնքան մարդ, որ դահլիճ լցնեն։ Գտածներին մանրակրկիտ ստուգում են, ճշտում են՝ ով է, ով չէ, քանի որ միջադեպերը շատ են լինում, հանդիպպումներում հրաժարականի հարց են բարձրացնում, դավաճան են անվանում և այլն։ Ստիպված են լինում 50 հոգանոց դահլիճում տարբեր քաղաքներից հայերի հավաքել-բերել, կամ տարբեր երկրներից, ինչպես եղավ Մոլդովայի պարագայում և այդքանով հանդերձ, հազիվ մի 50-60 հոգի լրացնում են։ Այս տարվա շուրջ 30 օտարերկրյա այցերի ընթացքում մեկ-երկու անգամ է Փաշինյանը հանդիպել հայ համայնքին։ Անգամ այնպիսի երկրներում, որոնցում միլիոնավոր հայեր են ապրում, օրինակ՝ ԱՄՆ, ՌԴ, հանդիպում կազմակերպելու խնդիր են ունենում։
Խնդիրը, սակայն, ոչ միայն սա է, այլ այն, որ նման նվազագույն ժողովրդականություն վայելող մարդը խոսում է ժողովրդի անունից, ազգային խնդիրներից ու պետության, պետականության, հայ ժողովրդի մասին իր պատկերացումներն է ներկայացնում։
Թե երկրի ներսում, թե դրսում նրան ցույց են տալիս, որ ինքը հայ ժողովրդի հետ չունի որևէ առնչություն»։

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...