Թե բա՝ ծիրանն էլ կփակենք, ջհանդամին փակեք` մեր մոտ կէժանանա, ծիրանի արաղ կքաշենք․ «Հրապարակ»

2 Հունիսի, 2026

«Հրապարակ»-ը գրում է․ «ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, որ չնայած նախընտրական ցուցակի հետին հորիզոնականներում է, երեկ մեզ վստահեցրեց, որ ակտիվ քարոզարշավ է իրականացնում։

– Պարոն Մելքոնյան, քարոզարշավ անո՞ւմ եք, թե՞ լվացել եք Ձեր ձեռքերը, քանի որ անցողիկ տեղում չեք։

– Ի՞նչ լվալ, ես բոլոր տեղերով՝ մարզերով, տեղական բաներով անցնում եմ, ու էդ աշխատանքները կատարում ենք։

– Լայվ չե՞ք մտնում Ձեր կուսակից ընկերների պես, որ Ձեր առաջնորդին ցույց տաք՝ աշխատում եք։

– Ես էդ լայվը մտնում էի 2008-ին, 2009-ին, 10-ին, 11-ին, մինչեւ 14-ը, հիմի առանց լայվ եմ կարողանում գործունեություն ծավալել, ինձ չհավատալու բան չկա, վերջերս եղել եմ Գեղարքունիքի բոլոր գյուղերում, մարզպետի հետ անցել ենք, ժողովրդի հետ հանդիպել ենք, ժողովրդի դարդուցավը գրի ենք առել, Արմավիրի մարզ եմ գնացել նույն ձեւով, Ղափան պիտի գնամ առաջիկայում։ Ասեմ, որ տպավորությունս բավականին ձեր համար հիասթափեցնող է, այսինքն՝ քո համար չէ, այլ՝ ընդդիմության։ Երբ առաջներում՝ մինչեւ քարոզարշավ սկսելը, ես 50+1-ի կողմնակիցն էի, ասում էի՝ 50+1, հիմա ասում եմ՝ 60+1։

– Եթե այդքան մեծ վստահություն եք վայելում, ինչո՞ւ է ձեր առաջնորդն այդքան նյարդային, հարձակվում է քննադատողների վրա, նրանց բանտերը լցնելու սպառնալիքներ է հնչեցնում, մուննաթ գալիս, թե ինչու են ողջ մնացել։

– Մեր լրագրողների հետ ով էլ կարողանա մի օր յոլա տանել, երկրորդ օրը կդառնա հիստերիկ էլ, հոգեկան հիվանդ էլ, ամեն ինչ էլ։

– Խոսքը լրագրողների մասին չէ, այլ՝ ժողովրդի, որին ինքը սիրում է` իր ասելով։

– Ժողովուրդը շատ լավ ձեւով ընդունում է, ժողովրդի մեջ կան, չէ՞, մարդիկ, որոնք դժգոհ են այս իշխանությունից, նրանք են արտահայտում իրենց դժգոհությունը։

– Դա նորմալ չէ՞, կարելի՞ է դժգոհ մարդկանց սպառնալ, որ կոչնչացնի, կամ երեսով տալ, որ չեն զոհվել, Դուք է՞լ եք Ձեզ քննադատողների հետ այդկերպ վարվում։

– Ոչ։ Ուրեմն դա էն մարդկանց մասին է, ովքեր նմանատիպ հարցեր են բարձրացնում ու խաղում են մարդու ներվային համակարգի հետ։ Էդ ամեն ինչին կարելի է հանգիստ նայել, հանգիստ խոսել, էս ամբողջ քարոզարշավի ընթացքում 12 տոկոս մարդ կարող է լինի, որոնց սովորեցրել են ու ուղարկել, որ սադրեն։

– Առավել եւս, որ ընդամենը 12 տոկոս են, ինչո՞ւ է պետության ղեկավարը նման անհավասարակշիռ պահվածք դրսեւորում։

– Մարդիկ, որոնք գալիս են սադրելու, ստանում են համապատասխան պատասխան, Դուք կոնկրետ բառեր եք մեջբերում, բայց չեք ասում՝ ինչը դառավ պատճառը՝ այդ բառերն ասելու։

– ժողովուրդը ընտրելու է ձեզ եւ ընդդիմադիրներին։

– Լսի, մենք Ռուսաստանի ֆորպոստ ենք եղել, հիմա ուզում ենք դրա տակից դուրս գալ։ 2020 թվականին մեր ժողովուրդը սկսեց ատել Ռուսաստանին, մինչեւ 2020 թվականը մեր ամբողջ անվտանգությունը կառուցել էինք ՌԴ-ի հիմքի վրա, ասում էինք` ռուսները մեր փրկիչներն են, հենց ՌԴ դրոշը երեւաց Վարդենիսի վրա, ադրբեջանցիք կփախչեն մինչեւ Կիրովաբադ, բայց եղավ հակառակը` ադրբեջանցիք հայտնվեցին, ռուսները փախան։ Դրանից հետո ժողովուրդն ատեց էդ մարդկանց, հետո, երբ Ղարաբաղը հանձնեցին, եթե ինքը սկսեր ամեն ինչն էժանացներ, ճանապարհները բացեր, Լարսում խցանում չստեղծեր, մեր ժողովուրդը կասեր` արա, էս մարդիկ իրոք մեր դաշնակիցներն են, հիմա իրանց արածների համար փոշմանել են։ Բայց դրին՝ ամեն ինչ փակեցին, որից մենակ մենք չենք տուժում, իրանք էլ են տուժում․ հիմա ծիրանի սեզոն է գալիս, թե բա՝ ծիրանն էլ կփակենք, տո ջհանդամին փակեք, ձեր արեւին փակեք։ Մեր մոտ ծիրանը կէժանանա, ծիրանի արաղ կքաշենք։

– Դուք արաղով կուրախանաք, ծիրան մշակողները կլացեն էժան գնով ծիրանը վաճառելուց, ինքնարժեքն էլ չեն հանի։

– Եթե էդ մարդիկ չեն ընդունում իրանց երկիր, ի՞նչ անենք, մենք արդեն ուրիշ երկրի հետ ենք պայմանավորվում, ուրիշ երկիր կտանեն ծիրանը, երբ ամեն ինչը հանգուցալուծվի։

– Դուք առանց գումարի Ադրբեջանին Արցախ տվեցիք։ Այսօր էլ Պուտինը Նիկոլ Փաշինյանին է շնորհավորել ծննդյան առթիվ, հիմա կարո՞ղ ենք ասել, որ ձեզ է «պադդերժկա անում»։

– Նիկոլ Փաշինյանն էլ իր ծնունդն է շնորհավորել, դա ի՞նչ ասելու բան է, այսինքն, որ փակում են ճանապարհները, ոչ մի ապրանք չեն թողնում մտնի, դա մեծ աջակցությո՞ւն է մեզ։

– Դուք չե՞ք ընդունում, որ ձեր արտաքին քաղաքականության հետեւանքով է այդ ամենն արվում` մի կողմից ԵԱՏՄ կազմում եք, մյուս կողմից՝ խաղեր եք տալիս ԵՄ-ի հետ։

– Մենք խաղեր չենք տալիս, մեր արտաքին քաղաքականությունը մինչեւ օրս նման հաջողություն չի ունեցել, որ Ամերիկայի պետքարտուղարը Հնդկաստանից թռնի Հայաստան 4 ժամով, պայմանագրերը ստորագրի, գնա: Նման բան տեսե՞լ ես, կամ՝ ԱՄՆ նախագահը զանգի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ շնորհավորի ու ասի, որ Փաշինյանը մեր մեծ բարեկամն է։

– Դա մեզ ի՞նչ է տալիս, այդ խոսքերին գայթակղվում եք, բայց հողի վրա տնտեսությունը վարի է գնում, արտահանումը կանգնած է։

– Մենք կարող ենք մի տարի էլ ծիրանով ապրել, կուշտ կուտենք` թող չտանեն, մի տարուց հետո կտեսնեք, որ Ռուսաստանը կխնդրի, որ իրա երկիր ծիրան տանենք, պոմիդոր ու հատկապես՝ վարունգ․ վարունգի առաջարկը շատ է։

– Կարծում եք՝ հունիսի 8-ից այդ ամենը կդադարի՞։

– Շատ ճիշտ հարց էր, ուրեմն պարտվելուց հետո ընդդիմությունը նոր պայքար է սկսելու, չէ՞ որ Ռուսաստանն ասաց` շարունակական է լինելու, այնպես չի, որ Փաշինյանը դարձավ վարչապետ, ամեն ինչ վերջացավ, ինքն արդեն մեսիջներ ուղարկել է, որ պատրաստ եղեք հետընտրական պայքարի։ Դուք ավելի շատ եք կարդում իրենց, կիմանաք դրա մասին, ես չեմ էլ ուզում կարդամ, թող իրանց մուրազը փորները մնա»։

Նմանատիպ նյութեր

Թուրքիան ու Ադրբեջանը փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկելու հայտ են ներկայացրել

Թուրքիան ու Ադրբեջանը փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկելու հայտ են ներկայացրել

Թուրքիան և Ադրբեջանը համատեղ հայտ են ներկայացրել՝ փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու համար՝ «baklava» և «pakhlava» անվանումներով, հայտնում է Turkiye-ն։ Վերջնական որոշումը հայտի վերաբերյալ կընդունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական...

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհերի թիվը հասել է 1719-ի

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհերի թիվը հասել է 1719-ի

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1,719-ի։ Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսը հայտնել է, որ վիրավորվել է ավելի քան 5,000 մարդ։ Հիշեցնենք, որ չորեքշաբթի երեկոյան Վենեսուելայում 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի...

Առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ մակարդակով բանակցություններ չեն նախատեսվում․ Բաղայի

Առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ մակարդակով բանակցություններ չեն նախատեսվում․ Բաղայի

Առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ մակարդակով բանակցություններ չեն նախատեսվում, հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Իրանի առաջնահերթությունը հուշագրի դրույթների իրականացումն ապահովելն է, և Թեհրանը հետևողականորեն առաջ է տանում իր պահանջները»,-նշել է...

Տարեսկզբից Հայաստան է այցելել Ադրբեջանի ավելի քան 40 և Թուրքիայի մի քանի հազար քաղաքացի

Տարեսկզբից Հայաստան է այցելել Ադրբեջանի ավելի քան 40 և Թուրքիայի մի քանի հազար քաղաքացի

Տարեսկզբից Հայաստան է այցելել Ադրբեջանի ավելի քան 40 քաղաքացի։ Դրա մասին հայտնել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից՝ ի պատասխան NEWS.am-ի հարցման։ «2026 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 17-ը Հայաստան է այցելել Ադրբեջանի Հանրապետության 44 և Թուրքիայի 8179...

Իրանի հետ պшտերազմը կարող է վերսկսվել․ Իսրայել Կաց

Իրանի հետ պшտերազմը կարող է վերսկսվել․ Իսրայել Կաց

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կարող է վերսկսվել: «Իրանի հետ ռազմական գործողությունները կվերսկսվեն կամ այն պատճառով, որ Թրամփը որոշի, որ բանակցությունները սպառվել են, կամ այն պատճառով, որ Իրանը հարձակվում է Իսրայելի...