Կիևի իշխանությունները պարտվում են մարտական գծի գրեթե բոլոր ուղղություններով, այդ պատճառով էլ անցել են բացահայտ ահաբեկչական գործողությունների՝ Արևմուտքի աջակցությամբ։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ռուսաստանը կարողանում է դիմակայել բոլոր այն փորձերին, որոնք նպատակ ունեն խոչընդոտել ՌԴ զարգացումը։ Ռուսաստանն ունի բավական ուժ, ռեսուրսներ և քաղաքական կամք՝ շարունակելու իր ընթացքը»։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանն ենթարկվում է կոշտ և աննախադեպ ճնշման արևմտյան էլիտաների կողմից։ Հակառակորդները փորձում են ռազմական ճանապարհով հաղթել Ռուսաստանին, բայց դա նրանց չի հաջողվում։ Արևմտյան էլիտաները փորձում են ներքին անկայունություն ստեղծել Ռուսաստանում, սակայն դա էլ չի ստացվում։



