Թե՛ մեր, թե՛ Ադրբեջանի քաղբանտարկյալները դարձել են խաղաղության գործընթացի «բանտարկյալները»․ Իշխանյան 

14 Հուլիսի, 2026

 

«Ըստ Մարդու իրավունքների ինստիտուտի, Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը ռեկորդային է՝ 375 մարդ։ Նրանց թվում կան իրավապաշտպաններ, ակտիվիստներ, քաղաքագետներ, գիտնականներ, լրագրողներ, ինչպես նաև կրոնի հարցերով հետապնդվող բազմաթիվ անձինք։

Ինչո՞ւ է սա կարևոր մեր քաղբանտարկյալների հարցի համատեքստում։

Այս տարվա մայիսի սկզբին՝ մայիսի 2-3-ին, Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասի այցի ժամանակ, ինչպես նաև մեկ ամիս առաջ՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցի ընթացքում, Եվրոպայի խորհուրդը կոչ էր արել բարձրացնել քաղբանտարկյալների հարցը։ Սակայն երկու պաշտոնյաներն էլ Բաքվում այդ թեմայի վերաբերյալ որևէ խոսք չասացին։ Բնականաբար, ոչ միայն մեր՝ Բաքվում պահվող հայ պատանդների, այլև Ադրբեջանում պահվող աննախադեպ մեծ թվով քաղբանտարկյալների մասին։

Այսինքն՝ այնպես չէ, որ Եվրամիությունը միայն մեր հարցում է լռում։ Այն նույն կերպ լռում է նաև Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցում։ Սակայն բոլոր այս ներկայացուցիչները միաժամանակ ողջունել և կարևորել են խաղաղության գործընթացը։

Փաստորեն, թե՛ Ադրբեջանի քաղբանտարկյալները, որոնց թվում կան նաև ազգային և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ, և թե՛ Հայաստանի քաղբանտարկյալները ստորադասվում են այս աշխարհաքաղաքական գործընթացին։ Ստացվում է, որ մարդու իրավունքների գերակայությունը ստորադասվում է քաղաքական գործընթացներին։

Փաստացի կարելի է ասել, որ թե՛ մեր, թե՛ Ադրբեջանի քաղբանտարկյալները դարձել են խաղաղության գործընթացի «բանտարկյալները»։ Եվ դրանից հետևում է, որ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի ռեժիմների դեմ պայքարը, այս իմաստով, ունի ընդհանուր ճակատ՝ ուղղված բռնապետական համակարգի դեմ»,- այս մասին այսօր՝ հուլիսի 14-ին, քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի առաջին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց իրավապաշտպան Հովհաննես Իշխանյան։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Օմանը համաձայն է Հորմուզի նեղուցի կառավարման հարցում Իրանի դիրքորոշման հետ․ Փեզեշքիան

Օմանը համաձայն է Հորմուզի նեղուցի կառավարման հարցում Իրանի դիրքորոշման հետ․ Փեզեշքիան

Օմանը համաձայն է Հորմուզի նեղուցի կառավարման հարցում Իրանի դիրքորոշման հետ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Նա նշել է, որ Օմանը կիսում է Թեհրանի դիրքորոշումը՝ Հորմուզի նեղուցը Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի դրույթների հիման վրա կառավարելու...

Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ Բաքվին քննադատող ռեպորտաժի պատճառով

Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ Բաքվին քննադատող ռեպորտաժի պատճառով

Բաքվում Լեհաստանի դեսպան Պավել Ռադոմսկին կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել TVP World-ով հեռարձակված հանրապետության մասին քննադատական ​​ռեպորտաժի կապակցությամբ։ Այդ մասին հաղորդում է Ադրբեջանի արտաքին գործերի...

Վրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ

Վրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ

Վրաստանի Իմերեթի նահանգում ուժեղ անձրևներից հետո տներ, ճանապարհներ և կամուրջներ են վնասվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը։ Հաղորդվում է, որ Բագդաթիի մունիցիպալիտետում ջուրը դուրս է եկել ափերից՝ վնասելով...

Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն

Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն

Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն՝ կապված իշխանությունների կողմից ճնշման հետ։ Ռուս-հայկական միջազգային «Լազարևյան ակումբի» խորհրդի համակարգող, Ռուսաստանի Պետական ​​դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Մոսկվայի պատրիարքարանի...

Ռուսաստանում զnրահավաքի ծրագրեր չկան․ Մեդվեդև

Ռուսաստանում զnրահավաքի ծրագրեր չկան․ Մեդվեդև

Ռուսաստանում զորահավաքի ծրագրեր չկան, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը բավարար թվով պայմանագրային զինծառայողներ...