Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում ուղևորներին ավելի քան 10 րոպե գնացքում սպասեցնելուց հետո խնդրել են իջնել գնացքից, հաղորդում է ArmeniaSputnik-ի թղթակիցը։
Մետրոպոլիտենից առայժմ պարզաբանում չկա, թե ինչն է պատճառը։
Մեր տեղեկություններով՝ դիմացից ընթացող գնացքն է խնդիրներ ունեցել։






