Տեսնես ինչո՞ւ են սրանք ու թուրքերն այդքան սարսափում դաշնակցությունից, այս էլ 135 տարի. Լիլիթ Գալստյան

31 Մարտի, 2026

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հոդված է հրապարակել․

«ՏԵՍՆԵՍ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՍՐԱՆՔ ՈՒ ԹՈՒՐՔԵՐՆ ԱՅԴՔԱՆ ՎԱԽԵՆՈՒՄ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ, ԱՅՍ ԷԼ 135 ՏԱՐԻ․․․

Ըստ էության Արման Բաբաջանյանի համար զրպարտելը մնայուն գործելաոճ է, Ես կասեի՝ հոգեվիճակ ․․․

Դեռևս 16.07.2021թ․ դատարանը պարտավորեցրել է Արման Բաբաջանյանին հրապարակայնին ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼ ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ, ինչպես նաև կուսակցության ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ԲՈԼՈՐ ԱՆԴԱՄՆԵՐԻՑ՝ ՀՅԴ հասցեին հնչեցրած, իրականությանը չհամապառասխանող վիրավորական արտահայտությունների համար։ Դատարանն անգամ ներողության տեքստն է սահմանել։

15․09․2022թ վճռով դատարանը պարտավորեցրել է նույն Ա․ Բաբաջանյանին, հրապարակային ներողություն խնդրել Խոսրով Հարությունյանից՝ զրպարտելու միջոցով նրա պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառած վնասի համար։

Ա․ Բաբաջանյանի կյանքի այլ իրավական դրվագներին և մանրամասների չեմ անդրադառնում, բայց գոնե այս երկու դրվագները և վերջինիս շարունակվող վարքն ինձ թույլ է տալիս բարձրաձայնել, որ վերջինս զրպարտողի և սուտ տեղեկություններ տարածողի վարքն հաղթահարելու դժվարություն ունի։ Հոգեբանության մեջ սա որակվում է որպես լատենտ հոգեվիճակ։

Օրերս իշխանական խոսափողին տված հարցազրույցում նույն Ա․ Բաբաջանյանը՝ հատելով բարոյականության հնարավոր կարմիր գծերը, ստի և զրպարտանքի հերթական ճափաբաժնով թունավորեց հայ մարդուն։

Ականջահաճո հաստատում անելով, թե «չի կարելի անարգել իրավակարգն ու օրենքը», վերջինս բառիս բուն իմաստով անցավ զառանցանքի ու կեղծիքի, թե ընդդիմությունը Հայաստանը զրկում է սուբյեկտայնությունից և պատարազմ է բերելու։ Սա կարելի էր արհամարհել, որպես հրապարակ նետված պրոպագանդիստական դատարկախոսություն։ Ի վերջո

հանձնառություն ունեն՝ բեմադրել 15մլն եվրոյանոց հիբրիդային պատերազմ ․․․

Բայց սույն անձը, որին արդեն մեկ անգամ դատարանը պարտավորեցրել է ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ներողություն խնդրել, շարունակում է նույն ոճով ԶՐՊԱՐՏԵԼԸ, թե Դաշնակցության մեջ ինչքան Նաիրի Հունանյաններ կան։

Նողկալի է․․․և այսքա՜ն չհարգել սեփական անունը․․․

Իսկապես, տեսնես ինչո՞ւ են սրանք ու թուրքերն այդքան սարսափում դաշնակցությունից, այս էլ 135 տարի․․․»:

Նմանատիպ նյութեր

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ի կեսօրից հետո, 26-ի գիշերն առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 22-ին անձրևները առանձին շրջաններում կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 23-ի...

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ)՝ պահանջելով չեղարկել իրենց աշխատանքից ազատելու մասին որոշումները։ Այս մասին տեղեկությունները հայտնի են դառնում Datalex դատական տեղեկատվական...

«Որտե՞ղ են ռիսկերի գնահատումները»․ Արեգա Հովսեփյանը՝ ԱԳՆ եզրակացության մասին

«Քննարկվում է կարևոր հարց, իսկ մեզ ուղարկված ԱԳՆ եզրակացությունը ընդամենը մեկուկես էջ է կազմում։ Տեղեկանքը երեք պարբերությունից է բաղկացած։ Ընդ որում՝ եզրակացության մեջ, եթե չեմ սխալվում, մյուս գերատեսչությունների մոտեցումները գրեթե...

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

75 տարեկանում կյանքից հեռացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ֆեյսբուքյան...

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի տնտեսական համագործակցության վերականգնմանը, ինչպես նաև Իրանի շուրջ...