Տեսնես ինչի՞ են քննչականում այդքան շատ ուզում, որ հակառակի մասին տպավորություն լինի. փաստաբան

18 Փետրվարի, 2026

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի փորձաքննությունների արդյունքների և այլ հարցերի առնչությամբ խոստացված մամուլի ասուլիսը կկայանա ուրբաթ օրը (20.02.2026), ժամը 12։00-ին, «Իբիս» հյուրանոցի 2-րդ հարկի կոնֆերենս սրահում։ Հասցեն՝ Հյուսիսային պող., 5/1 շենք։

Իսկ մինչ այդ կարճ անդրադառնամ քննչական կոմիտեի պնդմանը, թե իբր փորձաքննությամբ հաստատվել է, որ տեսագրության մեջ երևացող տղամարդն Արշակ սրբազանն է։

Այդ առնչությամբ հարցիս

Պետություն 1-ի փորձագետը պատասխանել է․

– Ներկայացված նյութից հուսալի դեմքային նույնականացում կատարել հնարավոր չէ։ 640×512 լուծաչափը և սեղմումը, ինչպես նաև տեսարանի բովանդակությունն ու կադրերի կրկնությունը, չեն ապահովում անհատականացման համար բավարար և կայուն մորֆոլոգիական մանրամասներ։ Տեխնիկական բարելավումը կարող է բարձրացնել ընդհանուր տեսանելիությունը, սակայն չի ստեղծում բացակայող նույնականացնող հատկանիշներ։

Պետություն 2-ի փորձագետը պատասխանել է.

– Ոչ։ Ներկայացված նյութով անձի հուսալի նույնականացում հնարավոր չէ։

Առկա են մանրամասն հիմնավորումներ, թե ինչու հնարավոր չէ։

Պետություն 3-ի փորձագետը պատասխանել է.

– Տեսագրություններում երևում են անձինք, սակայն տեսանյութերը ցածր որակի և սահմանափակ լուծաչափի են (640×512), ինչը բավարար չէ հուսալի դեմքային նույնականացման համար։

Ճշգրիտ նույնականացումը կախված է դեմքի հիմնական մորֆոլոգիական հատկանիշների տեսանելիությունից, իսկ նման սեղմված և ցածր լուծաչափ ունեցող նյութում հնարավոր չէ հայտնաբերել եզակի մանրահատկություններ կամ նուրբ անատոմիական առանձնահատկություններ։ Եզրակացվում է, որ տեսագրություններում պատկերված անձանց նույնականացումը հնարավոր չէ։

Հ.Գ. Տեսնես ինչի՞ են քննչականում այդքան շատ ուզում, որ հակառակի մասին տպավորություն լինի։ Ո՞րն է քննչականի շահագրգռվածությունը․․․»։

Նմանատիպ նյութեր

Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան

Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան

«Եվրոմոթորս» ընկերության տնօրեն Աբրահամ Դանագոզյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի աջակցության հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում զորակցություն է հայտնել Ծառուկյանին և անհիմն համարել ընկերության նկատմամբ իրավապահների...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | «Օլիմպավանի» աշխատողների և հաճախորդների բողոքի ակցիան

Գագիկ Ծառուկյանին պատկանող և այս պահին կապարակնքված մի շարք ձեռնարկությունների մոտ ակցիաներ են՝ ի աջակցություն ԲՀԿ կալանավորված առաջնորդի։ Ուղիղ հեռարձակումը «Օլիմպավան» մարզական կենտրոնից է։ Մանրամասները՝ ուղիղ...

Մենք թուրքի հետ հաց չենք կիսի, թուրքը մեր թշնամին է․ քաղաքացի 

«Ո՞ւմ շահերից էր գործում Փաշինյանը՝ փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Արդյո՞ք ժողովրդի։ Ռուսների հետ հայերի հարաբերությունների վատ լինելը կարելի՞ է դրական համարել»,- այս հարցն է տրվել Լոռու բնակիչներին։ Կարծիքները՝...

Կտրուկ վատացել է Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը․ «Հրապարակ»

Կտրուկ վատացել է Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Մեր տեղեկություններով՝ կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է: Նա տեսել է և շատ ծանր է տարել տարածված տեսանյութերն ու...