Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը․ Փաշինյանը՝ արդարադատության մասին

Ապր 15, 2025

 

Մեր երազանքի կետն այն էր և շարունակում է մնալ այն, որ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունը նշանակի արդարություն ու պետք է խոստովանել, որ չենք հասել այս կետին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Այստեղ կանխատեսում եմ արդեն իսկ ավանդական դարձած քննադատությունը, թե բաց ենք թողել դատավորների վեթինգի հնարավորությունը։ Այս քննադատությունն իրականում տեղին չէ՝ երկու պատճառով։

Նախ, ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխության ժամանակ մենք պարտավորվել ենք, որ բոլոր պաշտոնյաները պետք է նոր Հայաստանում դրսևորվելու, իրենց ուժերը ներդնելու շանս ունենան  և ճշգրիտ հավատարիմ ենք մնացել այդ խոստումին։ Եվ հետո Հայաստանում այսօր գործող դատավորների կազմը մոտավորապես 60%-ով նշանակվել է 2018 թվականից հետո։ Նաև չմոռանանք, որ մենք բառիս բուն իմաստով զրոյից նոր հակակոռուպցիոն դատարան ենք ստեղծել՝ առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններով։ Բայց ինչքան էլ դժվար լինի խոստովանել, հակակոռուպցիոն դատարանի հանրային ընկալումները հաճախ չեն տարբերվում մեր մնացած դատարանների ընկալումներից։ Սա մեզ պիտի հուշի, որ խնդիրները և դրանց լուծումներն այնքան էլ պարզ չեն, որքան կարող է թվալ, և վարչապետի պաշտոնից իմ յոթ տարվա դիտարկումների համաձայն, այս խնդիրներն առաջին հերթին կապված են այն իրավաբանական մենթալիտետի և կրթության հետ, որ երկար տարիներ հաստատվել է Հայաստանում»,-ասաց Փաշինյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Սնուփ Դոգի չկայացած համերգի համար հատկացված գումարը մինչև հիմա չի վերադարձվել պետբյուջե

Սնուփ Դոգի չկայացած համերգի համար հատկացված գումարը մինչև հիմա չի վերադարձվել պետբյուջե

Սնուփ Դոգի համերգի կազմակերպման համար հատկացված գումարը դեռ չի վերադարձվել պետական բյուջե։ Այդ մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան հայտնել է  ԿԳՄՍ նախարարությունը։ Հունվարի 8-ի իր ասուլիսում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել էր՝ նախարարությունը գրավոր դիմում է...

Արդարադատության խեղաթյուրում՝ իշխանությունների և իրավապահ համակարգի կողմից․ Կոչուբաև

Արդարադատության խեղաթյուրում՝ իշխանությունների և իրավապահ համակարգի կողմից․ Կոչուբաև

Իրավաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է․ «Արդարադատության խեղաթյուրում՝ իշխանությունների և իրավապահ համակարգի կողմից Մեսրոպ Մանուկյանի և Արթուր Չախոյանի նկատմամբ քրեական հետապնդման նախաձեռնումը վկայում է այն մասին, որ Հայաստանում իրավական համակարգը շարունակում է գործել...

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը գործունեությունը կշարունակի Արցախի ներկայացուցչության շենքում

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը գործունեությունը կշարունակի Արցախի ներկայացուցչության շենքում

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը տեղեկացնում է․ «2025 թ. մայիսի 2-ից Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը իր գործունեությունը կշարունակի Արցախի ներկայացուցչության շենքում (ք. Երևան, Նաիրի Զարյան փողոց, 17/2 շենք)։ Մեր հայրենակիցները այս...

Սպասվում է հորդառատ անձրև

Սպասվում է հորդառատ անձրև

Երևանում մայիսի 1-ի երեկոյան, 2-6-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: ​​​Մարզերում մայիսի 1-ի ցերեկը, մայիսի 2-4-ի գիշերը, 3-ին առանձին շրջաններում, 2-ի և 4-ի ցերեկը, 5-6-ին շրջանների զգալի մասում...

Ադրբեջանը նախորդ գիշեր շուրջ 4-ժամյա անընդմեջ կրակահերթեր է իրականացրել. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը նախորդ գիշեր շուրջ 4-ժամյա անընդմեջ կրակահերթեր է իրականացրել. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է. «Ադրբեջանը նախորդ գիշեր շուրջ 4-ժամյա անընդմեջ կրակահերթեր է իրականացրել Խնածախ գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից: Եթե մյուս հատվածներում` Արավուս, Խոզնավար կամ Ջերմուկ, կրակոցներն...