Տե´ր կանգնեք մատաղ սերնդի ապագային. մի´ թողեք այն բռնաբարեն ու հընթացս էլ ծիծաղեն Ձեզ վրա. Հայկ Դեմոյան

7 Օգոստոսի, 2025

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը․

«ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼՈՒ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Պատմության դասագրքերի բովանդակության դեմ պայքարը սոսկ քաղաքական պայքար կամ ակադեմիական անճշտությունների դեմ իրականացվող ընդվզում չի:

Պարզ բացատրում եմ, թե ինչ գոյաբանական, անվտանգային ու բարոյական հիմնատարրեր կան այդ պայքարում:

Յոթ տարի շարունակ պետության դեմ իրականացված բազմաթիվ հանցագործությունների արդյունքում իշխանության բերված և այդ իշխանությունը զարտուղի ճանապարհներով ուզուրպացրած, ներքին ու արտաքին ուժերի բազում ու բազմապիսի շահերը սպասարկող խունտան հետևողականորեն տանում է հասարակության անասնացման գործընթաց, որին փորձում է պարտադրել անցյալի, ներկայի ու ապագայի իր տեսլականն ու այլասեռված ընկալումներն ու գնահատականները: Դա անում են չհարգելով ՀՀ քաղաքացուն անհատապես և ՀՀ քաղաքացիներին ընդհանրապես՝ ում հետ պարտավոր են հաշվի նստել և առաջնահերթ պաշտպանեին հենց այդ քաղաքացիների շահերը:

Այսպիսի բովանդակությամբ դասագրքեր հրատարակելով ՀՀ-ում իշխանությունը զավթած ուժերը հայտարարում են, որ ի դեմս ՀՀ քաղաքացիների ու իրենց հաջորդ սերունդների չեն տեսնում մարդկային բանականությամբ ու բարոյական արժեհամակարգով օժտված անհատներից բաղկացած հասարակություն, քանզի իրենց իրավունք են վերապահում առանց որևէ դիմադրության պարտադրել ու տարբեր ձեռնածությունների միջոցով անցկացնել ցանկացած սուտ, կեղծարարություն, անցյալի ու ներկայի այլասեռված պատում:

Կոչս ուղղված է հայ ծնողին, հայ ուսուցչին, հայ քաղաքացուն.

Տե´ր կանգնեք Ձեր պատմությանը, Ձեր հիշողությանը, Ձեր պատվին ու արժանապատվությանը,

Տե´ր կանգնեք մատաղ սերնդի ապագային, մի´ թողեք այն բռնաբարեն ու հընթացս էլ ծիծաղեն Ձեզ վրա,

Մի´ թողեք, որ հաղթի ամենաթողությունն ու տգիտությունը, պահեք այս կարևոր ճակատը միասնաբար, քանզի այն պահելն ու հակահարված տալը վերապահված չի միայն անհատներին:

Անտարբերությունն ու կրավորական մոտեցումը այս հարցին հանգեցնելու է ազգային ինքնության լիակատար ու վերջնական փլուզմանը՝ իր բոլոր աննկարագրելի ու անկանխատեսելի հետևաքներով»:

Նմանատիպ նյութեր

Կարգալույծ է հռչակվել Տ. Տիգրան քահանա Բադիրյանը. Մայր Աթոռ

Կարգալույծ է հռչակվել Տ. Տիգրան քահանա Բադիրյանը. Մայր Աթոռ

Սույն թվականի օգոստոսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ, իր դիմումի համաձայն, կարգալույծ է հռչակվել Արժանապատիվ Տ. Տիգրան քահանա Բադիրյանը։ Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների...

Սա պետական ապարատի բացահայտ ծառայեցումն է մեկ անձի քաղաքական վախերին ու վրեժխնդրությանը. «Հայաստան» դաշինք

Սա պետական ապարատի բացահայտ ծառայեցումն է մեկ անձի քաղաքական վախերին ու վրեժխնդրությանը. «Հայաստան» դաշինք

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ իրականացվող ապօրինի գործողությունները լեգիտիմությունը կորցրած, սեփական իշխանությունը բացառապես ապօրինություններով պահող վարչախմբի հերթական ցինիկ դրսևորումներն են: Սա...

Այսօր ընդդիմադիր լինելը  գիտակցված պատասխանատվություն է. Քրիստինե Վարդանյան

Այսօր ընդդիմադիր լինելը գիտակցված պատասխանատվություն է. Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Եթե իմ ամբողջ կյանքի իմաստը լիներ ինչ-որ բան ժառանգելը, ես այստեղ նստած չէի լինի». երեկ իմ գործընկեր Levon Kocharyan-ի ելույթից այլ հատված շատ տարածվեց, բայց, կարծում եմ, սա շատ լավ նկարագրում է...

Լևոնի կինը փորձում էր փոքրիկին բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդերմենն է եկել․ Տաթևիկ Սողոյան 

«Ուզում եմ մի կարևոր շեշտադրում անել, որ, իհարկե, ամբողջ բովանդակությունը չեմ կարող բացահայտել, բայց շատ պատահական, չակերտավոր «զուգադիպություն» է, որ քննիչը որոշել է միջնորդությունը հայցել դատարանից՝ խուզարկություն իրականացնելու հենց...

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում օգոստոսի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 27-28-ին երեկոյան ժամերին, 29-30-ին՝ գիշերը և կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝...