Տեր Բարդուղիմեոսը ստում է, կեղծում իրողությունները Եկեղեցու «բարենորոգումից» մղված․ Տեր Նշան

13 Հունվարի, 2026

Տեր Նշան քահանա Պանֆյորովը հակադարձել է Փաշինյանի նախաձեռնած եկեղեցական «բարենորոգմանը» միացածներին՝ ընդգծելով՝ ցավալի է, որ նրանց բերանով կեղծիք է տարածվում.

«Տեր Բարդուղիմեոսը երեկ իր հարցազրույցում հայտարարեց, որ ձևավորվել է քահանաների խումբ, որի նպատակն է եղել պատրաստվել 2026 թվականի ընտրություններին և այնպես անել, որ Նիկոլը չընտրվի։

Նախ՝ քահանայից այդ հավաքի վերաբերյալ ժամանակին մեղադրանքներ հնչեցին, թե իբր Մայր Աթոռում «ֆեյք երեցների» խումբ է ձևավորվել։ Տեր Հայրն իր հարցազրույցում ակամա հերքեց այդ տեղեկությունը՝ ինքը ընդգրկված լինելով քահանայից այդ խմբում։

Եվ երկրորդը՝ քահանայից այդ ժողովների նպատակն է եղել բացառապես հոգևոր քարոզչության ու եկեղեցական կյանքի զորացումը։ Հիշյալ ժողովներին Տեր Բարդուղիմեոսը մասնակցել է երկու անգամ, որոնցից մեկը նախագահել է Մուշեղ Սրբազանը՝ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում, մյուսը՝ Գևորգ Սրբազանը՝ Մասյացոտնի թեմի առաջնորդարանում։ Ժողովների ընթացքում երբևէ որևէ քաղաքական, առավել ևս ընտրություններին վերաբերող հարց չի քննարկվել, ինչը կարող է վկայել հենց Գևորգ Սրբազանը և մասնակից մյուս քահանա հայրերը։ Ցավում ենք, որ քահանան կարող է նման կերպ կեղծել իրողությունները և ստել՝ Եկեղեցու «բարենորոգումից» մղված։ Թերևս Տեր Հայրը ճնշման տակ է և հարկադրված է նման կեղծիք տարածել»։

Նմանատիպ նյութեր

Առաջիկա զիջումներից առաջ հիմնական դերակատարներին չեզոքացնելու փորձ է արվում․ Աննա Գրիգորյան 

  «Մեծ հաշվով Նիկոլ Փաշինյանը հրահանգներն իջեցրել է, և ժողովրդավարության բաստիոնի փաստացի պետն արդեն ուղղակի, սենց ինչպես ասում են, ձեռքի աշխատանքով է իրականացնում արդարադատությունը։ Հրամանը հնչեցնում է, դատավորները այդ բոլոր...

Գործը միանշանակ քաղաքական է, երկրորդ կարծիք լինել չի կարող. Լևոն Քոչարյան

«Գործը միանշանակ քաղաքական է, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Իմիջիայլոց, այն հանգամանքները, որոնք նշել են այս չակերտների մեջ քրեական գործում, ոչ մի նոր բան չկա։ Այսինքն՝ 2018 թ–ից գործ կար հարուցված, էլի անհեթեթ...

Ահա այսպես է տարածաշրջանային ինտեգրման անվան տակ ձևավորվում Հայաստանի նոր կախվածությունը․ Վահե Դավթյան

Ահա այսպես է տարածաշրջանային ինտեգրման անվան տակ ձևավորվում Հայաստանի նոր կախվածությունը․ Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրել է․  «Ալիևը հայտարարում է՝ Հայկական ԱԷԿ-ը պետք է շահագործումից հանվի։ Դրանից հետո Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանում արհեստական բանականության ենթակառուցվածքների...

Ավտովթար Սյունիքում․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող է

Ավտովթար Սյունիքում․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող է

Այսօր՝ օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 240-րդ կմ հատվածում, Հալիձոր բնակավայրի վարչական տարածքում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել քարերին, հողաթմբերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց...

Ի՞նչով է հայտնի Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննող դատավորը

Ի՞նչով է հայտնի Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննող դատավորը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի՝ Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը կքննի Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Ստեփանյանը։ Ըստ դատավորների վարկանիշավորման՝ helpcourt.am կայքի, դատավորի վարկանիշը 0 է։ Դատավորի աշխատանքային կարիերան սկսվել է 2018...