Տեր Արտաշես Հակոբյանը հորդորում է իրեն չշփոթել տիրադավներին միացած անվանակցի հետ

20 Հունվարի, 2026

Ուկրաինայի Հայոց թեմում հոգևոր ծառայություն իրականացնող Տեր Արտաշես Հակոբյանը հորդորում է իրեն չշփոթել տիրադավներին միացած անվանակցի՝ Մասյացոտնի թեմից Տեր Արտաշես Հակոբյանի հետ.

«Այսօր մամուլում և սոցիալական հարթակներում տարածվում է իրականությանը չհամապատասխանող տեղեկություն, ըստ որի ես իբր միացել եմ «եկեղեցու բարեկարգման» նախաձեռնությանը։ Տարածվող նյութերում այդ լուրերը ուղեկցվում են իմ լուսանկարներով,  ինչը մարդկանց մոտ ստեղծել է թյուր տպավորություն և արդարացի դժգոհություն։

Իրականում տվյալ նախաձեռնությանը միացած է այլ հոգևորական՝  նույն անուն-ազգանունը կրող մեկ այլ Տեր Արտաշես, սակայն լրատվական որոշ հարթակներ դիտավորյալ կամ անփութությամբ օգտագործել են իմ լուսանկարները՝ դրանով իսկ մոլորեցնելով հանրությանը։

Կրկին և հստակ արձանագրում եմ․ ես չեմ կարող միանալ որևէ նախաձեռնության կամ ծրագրի, որը իր էությամբ ուղղված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հեղինակազրկմանը, խաթարմանը կամ տապալմանը, անկախ նրանից՝ ինչ անվան տակ է այն ներկայացվում։

Կարևոր եմ համարում նշել, որ «եկեղեցու բարեկարգման» նախաձեռնության շրջանակում հնչող բազմաթիվ հայտարարություններ և քննադատություններ կրում են բամբասանքի և ընդհանրացումների բնույթ՝ առանց հստակ, ճշգրիտ և հիմնավոր ապացույցների։

Միաժամանակ անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ մեր Հայրապետը հավատացյալ, հայրենասեր և Եկեղեցուն ու ազգին նվիրված անձ է, և նրա նկատմամբ հնչող չհիմնավորված մեղադրանքները կապ չունեն իրականության հետ։ Ես անձամբ պատիվ եմ ունեցել չորս տարի ծառայել նրա անմիջական տնօրինության ներքո:

Խորապես ցավում եմ, որ այս կեղծ հրապարակումների հետևանքով շատ ընկերներ և հավատացյալներ նեղացել են ինձանից։ Այս գրառմամբ ցանկանում եմ նաև նրանց վստահեցնել, որ ոչ մի առիթ չկա կասկածի կամ տարակուսանքի։

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մտահոգվել են, կապ են հաստատել և փորձել պարզել ճշմարտությունը»։

Նմանատիպ նյութեր

Աշխարհաքաղաքական «գործ»․ Տեղի կունենա Բագրատ Միկոյանի, Արթուր Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը

Աշխարհաքաղաքական «գործ»․ Տեղի կունենա Բագրատ Միկոյանի, Արթուր Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը

Չորեքշաբթի՝ հոկտեմբերի 14-ին, ժամը 11:00 -ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում (Էրեբունի Պլազա Բ/Կ) տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի և փաստաբան Արամ...

ՀՀ կառավարական ինքնաթիռը 5 ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»

ՀՀ կառավարական ինքնաթիռը 5 ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»

ՀՀ կառավարական միակ ինքնաթիռը (Airbus A319 ACJ), որը մայիսի 6-ին տեխսպասարկման աշխատանքների իրականացման համար Երեւանից թռել էր Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա, 5 ամիս անց՝ հոկտեմբերի 9-10-ի գիշերը, վերադարձել է Հայաստան: Այս մասին գրում է «Հետք»-ը։ 1998 թ. արտադրված...

Եթե Սամվել Կարապետյանը վարչապետ լիներ, արցախահայության խնդիրներն արդեն լուծված կլինեին․ Արամ Վարդևանյան 

«Այս երեք տարիների ընթացքում բոլոր այն սոցիալ-տնտեսական անասելի դժվարությունները, որին բախվում են մեր քույրերը և եղբայրները Արցախից, բնականաբար թիվ մեկ պատասխանատուն, մեղավորն էլ «Քաղաքացիական պայմանագիրն» է։ Եթե իրենց թվում է այն մի քանի...

Երևանում կրկին փողոցներ կանվանափոխվեն

Երևանում կրկին փողոցներ կանվանափոխվեն

Երևանում ևս 2 փողոց կանվանափոխվի։ Ավագանու այսօրվա որոշման համաձայն` Նոր Արեշի 3-րդ փողոցն այսուհետ կկոչվի բանաստեղծուհի, գրող, թարգմանիչ և հասարակական գործիչ Մետաքսեի անունով՝ Մետաքսեի փողոց, իսկ Շենգավիթ վարչական շրջանի Ֆրունզեի փողոցը կկոչվի Երվանդունիների փողոց:...