Telegram հարթակում ակտիվացել են անհայտ ծագում ունեցող մի շարք ալիքներ. ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար

Ապր 5, 2025

Telegram հարթակում ակտիվացել են անհայտ ծագում ունեցող մի շարք ալիքներ. առկա են հիմնավոր կասկածներ, որ այդ ալիքները ստեղծվել են ՀՀ-ից դուրս։ Այս մասին գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը։

«ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, վերջերս «Տելեգրամ» հարթակում ակտիվացել են անհայտ ծագում ունեցող մի շարք ալիքներ։ Չնայած այն հանգամանքին, որ այդ ալիքներում հրապարակվող բովանդակությունը հայերեն է, առկա են հիմնավոր կասկածներ և որոշ տեղեկություններ, ըստ որոնց՝ այդ ալիքները ստեղծվել են Հայաստանից դուրս։ Այս կապակցությամբ ԶԼՄ ներկայացուցիչներին կոչ ենք անում զերծ մնալ նման ալիքներին հղում կատարելուց, ինչպես նաև՝ չվերահրապարակել և չտարածել դրանցում զետեղված տեղեկությունները։ Անդրադառնալով բանակին, բանակային դիրքերին և առհասարակ պաշտպանական ոլորտին առնչվող տեղեկատվությանը՝ հորդորում ենք ցանկացած տեղեկություն հրապարակելուց առաջ անհրաժեշտ ճշտումներ կատարել ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանման հետ»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր

Շքեղ ձևակերպված տեքստը մի խնդիր ունի՝ կապ չունի մեր երկրի իրական վիճակի հետ․ Սամվել Հակոբյան

Շքեղ ձևակերպված տեքստը մի խնդիր ունի՝ կապ չունի մեր երկրի իրական վիճակի հետ․ Սամվել Հակոբյան

Սամվել Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Այսօր վերջապես հասցրեցի կարդալ կառավարության 2024 թվականի հաշվետվությունը։ Շքեղ ձևակերպված տեքստ է, միայն մի խնդիր ունի՝ կապ չունի մեր երկրի իրական վիճակի հետ։ Որպես Երևանի ավագանու անդամ՝ բնական էր, որ առաջին հերթին...

ԱՄՆ-ն անհապաղ բարձրացնում է Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերը մինչև 125%. Թրամփ

ԱՄՆ-ն անհապաղ բարձրացնում է Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերը մինչև 125%. Թրամփ

Ելնելով համաշխարհային շուկաների նկատմամբ Չինաստանի ցուցաբերած հարգանքի բացակայությունից՝ ես բարձրացնում եմ Չինաստանի նկատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից գանձվող մաքսատուրքերը մինչև 125%, որն անհապաղ ուժի մեջ կմտնի: Դրա մասին սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահ...

Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը չի մեկնաբանում սահմանին ադրբեջանական զորքերի կուտակման մասին լուրերը

Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը չի մեկնաբանում սահմանին ադրբեջանական զորքերի կուտակման մասին լուրերը

Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը չի մեկնաբանում Ադրբեջանի կողմից սահմանին զորքերի կուտակման մասին լուրերը։ Վերջին օրերին սոցցանցերում և լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում ադրբեջանական զորքերի ու...

Հայաստանի դատարաններն  ավելի հաճախ ընկալվում են ներքաղաքական օրակարգի գործիքներ. Արմեն Գևորգյան

Հայաստանի դատարաններն  ավելի հաճախ ընկալվում են ներքաղաքական օրակարգի գործիքներ. Արմեն Գևորգյան

Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ-ում կայացած «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարումը» թեմայով քննարկման ժամանակ․ «Հարգելի' գործընկերներ, Այսօր շատ պետություններում ժողովրդավարության անկումը զուգընթաց է դատական ​​համակարգի նկատմամբ վստահության աճող...

Չինաստանը պատասխան մաքսատուրքեր է սահմանել ամերիկյան ապրանքների վրա՝ 84%

Չինաստանը պատասխան մաքսատուրքեր է սահմանել ամերիկյան ապրանքների վրա՝ 84%

Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ առևտրային վեճի շրջանակներում Չինաստանի իշխանությունները հայտարարել են ամերիկյան ապրանքների ներմուծման նոր մաքսատուրքերի՝ 50%-ով ավելացման մասին` ի լրումն նախկինում սահմանված 34% մաքսատուրքերի: ԱՄՆ-ի բոլոր ապրանքների մաքսատուրքերն...