Ծիծաղելի են հնչում 8000 կՎտ*ժ-ի հավելագրման մասին ամպագոռգոռ հայտարարությունները ՔՊ-ականների կողմից․ հայտարարություն

3 Հոկտեմբերի, 2025

2025 թվականին՝ մինչև ժամանակավոր կառավարչի նշանակումը, «ՀԷՑ» ՓԲԸ մասնաճյուղերում Դավիթ Ղազինյանի աշխատանքի արդյունքում հայտնաբերվել է սխալ հաշվառման կամ հավելագրման ընդհանուր առմամբ 95 457 կՎտ*ժ-ի անհապատասախանություն, որի համար ընկերության 51 աշխատակից ենթարկվել է պատասխանատվության կամ ազատվել աշխատանքից:  Նման թվեր է հրապարակել ՀԷՑ վերահսկողական կոմիտեն՝ արձագանքելով Ռոմանոս Պետրոսյանի հայտարարությանը։

«Ծիծաղելի են հնչում 8000 կՎտ*ժ-ի հավելագրման մասին ամպագոռգոռ հայտարարությունները ՔՊ-ականների կողմից»,-նշում են կոմիտեից։

Հիշեցնենք, որ Ռոմանոս Պետրոսյանը երեկ «Զուտ փաստեր» խորագրի ներքո գրառում էր կատարել ու նշել.

«Վերջին օրերին ՀԷՑ-ի մասնաճյուղերի որոշ տեղամասերում իրականացվող՝ թիրախային վերահսկողության եւ հասցեական ստուգայցերի արդյունքում արձանագրված հավելագրումները, որպես կանոն, արված էին մի շարք բյուջետային հիմնարկների վրա։

Սակայն այսօր ի՞նչ պարզվեց. ՀԷՑ-ի տվյալ ստորաբաժանումների համապատասխան «մասնագետները» կամ «մասնագիտական խմբերը» իրենց ձեւով շուրջ 8.320 կՎտ/ժամ չափով հավելագրումներ են արել նույնիսկ ՀՀ-ում տեղակայված թիվ N զ/մ-ի հաշվին»։

Նմանատիպ նյութեր

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...

Մերժե՛ք Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնողներին, Արարատը ուրացողներին, եկեղեցու դեմ պայքարողներին. Գերասիմ Վարդանյան

Մերժե՛ք Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնողներին, Արարատը ուրացողներին, եկեղեցու դեմ պայքարողներին. Գերասիմ Վարդանյան

Արտաշատ համայնքի ղեկավարի ՀՅԴթեկնածու Գերասիմ Վարդանյանը գրում է. «Սիրելի՛ արտաշատցիներ, ընկերներ, բարեկամներ, համագյուղացիներ, Շաբաթներ տևած մեր քարոզարշավն ամփոփել եմ 5-րդ ալիքին տված հարցազրույցով, որը կհեռարձակվի այսօր՝ ժամը 22։20-ին։ Վաղն արդեն լռության օր է։...

Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան

Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան

Սայաթ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ժողովրդավարական և իրավական պետության հիմնարար սկզբունքը արտահայտվում է հետևյալ ձևակերպմամբ՝ «Օրենքը ժողովրդի կամքն է բարձրացված օրենքի աստիճանի»։ Բայց քանի-որ Հայաստանը համարվում է «ժողովրդավարության բաստիոն», հետևաբար մեր...

Toyota Prius-ը բախվել է 9 մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի

Toyota Prius-ը բախվել է 9 մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում Առնո Բաբաջանյան փողոցում՝ «Էտալոն» սուպերմարկետի դիմաց, «Toyota Prius» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող «Chevrolet Cruze», «Volkswagen Bora»,...