Ճանապարհի կառուցումը դրվել է մրցույթի, որը շահել են 1 մլրդ 44 մլն դրամով, բայց չի կառուցվել․ Արթուր Չախոյան

31 Հուլիսի, 2025

Ակտիվիստ Արթուր Չախոյանը գրել է.

«Նույն ստերը՝ նոր ընտրությունների համար, միայն թե մարդիկ իրենց ընտրեն։

Ամենաստոր խոստումներից մեկը Աջափնյակի մետրոպոլիտենի կայարանի կառուցումն է։

ՔՊ-ն տարիներ շարունակ՝ ամեն ընտրությունից առաջ, հայտարարում է, թե շուտով կսկսեն Աջափնյակի մետրոյի կայարանի շինարարությունը, մինչդեռ ըստ իրենց իսկ տված ժամկետների՝ այն վաղուց պետք է արդեն կառուցված լիներ։

ՔՊ-ի համար ստելն դարձել է անբաժանելի և միակ գործիքը, որով շարունակում են մոլորեցնել ժողովրդին՝ միայն թե գամված մնան թալանի աթոռին։

Ցավալին այն է, որ դեռևս կան մարդիկ, որոնք հավատում են այդ մաշված ու կեղծ խոստումներին»,- գրել է նա։

Տեսանյութում Չախոյանը հրապարակել է հաղորդման մի հատված, որից երևում է, թե ինչպես քաղաքապետարանի Շինարարության վարչության պետը 2023թ քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի ժամանակ խոստանում, որ մինչև տարեվերջ կկառուցվի երկրորդ այլընտրանքային ճանապարհը Նոր Նորքի Գյուջյան և Շոպրոնի փողոցների հատվածից մինչև Մյասնիկյանի պողոտա, որտեղ նախատեսվում է նաև ուղեանցում ունենալ։

Չախոյանը ներկայացրել է նաև Երևանի քաղաքապետարանի 2025 թվականի գործակարգավարական խորհրդակցություններից մի հատված, որտեղ ասվում է, որ այդ փողոցի նախագծման մրցույթի հայտարարությունը տրված է և այն նախագծվում է։

«Սա սուտ է, քանի որ ճանապարհի նախագիծը պատրաստ է եղել դեռ 2023 թվականին։ Ավելին՝ այդ նախագծով ճանապարհի կառուցումը դրվել է մրցույթի, որը շահել են 1 մլրդ 44 մլն դրամով, բայց չի կառուցվել»,-նշել է հանրային գործիչը։

Արթուր Չախոյանը բերել է մեկ այլ օրինակ, որ 2023 թվականին խոստացել էին կառուցել Դավթաշենի երկու թաղամասերն իրար կապող ճանապարհ, բայց մինչ օրս կառուցված չէ, նույնը նաև Աջափնյակի մետրոյի դեպքում։

Նմանատիպ նյութեր

ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո»

ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո»

Խորհրդարանական ընտրությունների գիշերը՝ քվեարկության արդյունքներն ամփոփելիս ԿԸՀ կայքի վրա կիբերհարձակման մասին իրավապահ մարմիններն անտեղյակ են, նման հաղորդում չեն ստացել։ Այդ մասին պաշտոնապես ՔԿ-ից հայտնել են «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան։ Ինչպես հայտնի է՝...

Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ սրբազան

Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ սրբազան

«Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա»,- դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ սրբազանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հնարավոր արտահերթ ընտրություն անցկացնելու մասին հայտարարությանը։ «Այս իշխանությունը...

Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը

Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ տեղական իշխանություններն արգելելու են առաջիկա օրերին նախատեսված բոլոր ցույցերը՝ բացառությամբ արհմիությունների կազմակերպածների։ Հայտնում են տեղական ԶԼՄ-ները։ «Եթե խոսքը արհմիութենական կազմակերպությունների մասին է, ապա...

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

Հոկտեմբերի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժին է դիմել Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Ռոզա Մ․-ն և հայտնել, որ նույն օրը՝...

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Ադրբեջան, գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները։ Հայկական կողմը պաշտոնապես չի հաստատել տեղեկությունը։ Նշենք, որ  ԱԱԾ-ն այսօր է միայն հաստատել, որ  Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել,  նշվելով, որ ձեռնարկվում են համապատասխան...