Ճանաչված մարզիկները և մարզիչներն իրենց աջակցությունն են հայտնում Վարդան Ղուկասյանին

17 Նոյեմբերի, 2025

Ճանաչված մարզիկները և մարզիչները իրենց աջակցությունն են հայտնում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Այս մասին հայտնում են Գյումրու քաղաքապետարանից։

Մասնավորապես նշվում է. «Մենք` մարզական աշխարհի ներքոստորագրյալ ներկայացուցիչներս,մեր զորակցությունն ենք հայտնում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։

Վարդան Ղուկասյանը մշտապես՝ նույնիսկ քաղաքապետի պաշտոնը չզբաղեցնելու ժամանահատվածում, կանգնած է եղել մեր կողքին, քաջալերել ու խրախուսել է մեզ։ Վարդան Ղուկասյանն է առաջին այն քաղաքապետը, որն ի շարս մի շարք ազգօգուտ նախաձեռնությունների, օլիմպիական խաղերում, Եվրոպայի եւ աշխարհի մրցաշարերում Հայաստանի դրոշը բարձրացած, հաղթական ցուցանիշներ գրանցած գյումրեցի մարզիկներին, տեղական բյուջեի միջոցներից,տրամադրել է ամսական գումար՝ պարգեւավճարի տեսքով։ Նման հոգածությունն աննախադեպ էր։

Վարդան Ղուկասյանի նախաձեռնությամբ և հետևողականության արդյունքում Գյումրիում կառուցվել և վերակառուցվել են մարզական մի շարք դպրոցներ, ձեռք է բերվել անհրաժեշտ մարզական գույք,խրախուսվել են պատանի մարզիկները և նրանց մարզիչները։ Այսօր էլ ,նրա աջակցությամբ և ծրագրերով, Գյումրու մարզական աշխարհը երկրորդ շունչն է առնում,պահպանվում և շարունակվում են Գյումրու մարզական ավանդույթները՝ գրանցելով մարզական հաղթանակներ։

Մենք լիահույս ենք,որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շատ շուտ կվերադառնա իր աշխատանքին` կյանքի կոչելու ազգանվեր ծրագրերը։

 

Նմանատիպ նյութեր

Իրանը փոխել է իր ռազմական դոկտրինը

Իրանը փոխել է իր ռազմական դոկտրինը

ԱՄՆ-ի և Իսրայելի հետ վերջին հակամարտություններից հետո Իրանի ռազմական դոկտրինը պաշտպանականից անցել է հարձակողականի, այս մասին հայտնել է Իրանի բանակի խոսնակ Մոհամմադ Ակրամինիան, փոխանցում է IRNA-ն։ Բանակի խոսնակը հավելել է, որ Իրանի հարձակողական դոկտրինը ներառում է ոչ...

Երևանում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է նորման

Երևանում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է նորման

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 12-18-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ -Կենտրոնում՝ օգոստոսի 13-17-ը, -Արաբկիրում՝ օգոստոսի 15-16-ը, -Շենգավիթում չի...

Ծանրամարտի ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ

Ծանրամարտի ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ

Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում ընթացող ծանրամարտի պատանիների ու Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը՝ օգոստոսի 22-ին, Հայաստանի հավաքականը կունենա երկու մասնակից։ Մեդալների համար պայքարի մեջ կմտնեն պատանիների առաջնությունում հանդես եկող 60...

Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա 5-6 աստիճանով

Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա 5-6 աստիճանով

Ըստ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայամանավորված օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 23-24-ին օգոստոսի 21-ի հետ համեմատ ցերեկային ժամերին կբարձրանա 5-6...

ԱԳՆ-ն 902 քաղաքացիների ավիատոմսերի փոխհատուցում է տրամադրել

ԱԳՆ-ն 902 քաղաքացիների ավիատոմսերի փոխհատուցում է տրամադրել

ՀՀ քաղաքացիներն օգտվել են ՀՀ վերադարձի չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու համար տրամադրվող գումարի փոխհատուցման՝ ՀՀ կառավարության կողմից տրամադրված աջակցությունից: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: ՀՀ ԱԳՆ կողմից իրականացվել է Մերձավոր Արևելքում...