Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու․ «Հրապարակ»

29 Օգոստոսի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է.  Ինչպես մի շարք համայնքներում, Վարդենիսում եւս աշնանը տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։ Այժմ համայնքում մեծ թափով ասֆալտապատման աշխատանքներ են կատարվում։ Վարդենիսի Իսակովի փողոցում, օրինակ, նախորդ ամիս 1435 մ երկարությամբ վերանորոգման աշխատանքներ են սկսվել, որի համար համաֆինանսավորմամբ հատկացվել է 164 մլն 220 հազար դրամ։ Այս փողոցը չէր վերանորոգվել շուրջ 40 տարի, հիմա դրա համար ամենանպաստավոր ժամանակն է՝ ընտրությունների նախօրյակը։

Վարդենիսի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման համար էլ համայնքի բյուջեից 107 մլն 900 հազար դրամ է հատկացվել։ Օրերս էլ Սոթք բնակավայրում ոռոգման համակարգը գործարկեցին՝ կարմիր ժապավեն կտրելով։ Այս ամենը լուսաբանվում է համայնքապետ Ահարոն Խաչատրյանի մասնակցությամբ ֆոտոշարքով։ Համայնքապետարանի էջում անգամ մանկապարտեզների հանդեսներն ու 4 տասնյակ անապահով երեխաներին ճամբար ուղարկելու լուսանկարներն են հրապարակվում, որտեղ բաց տեղադրված են խոցելի խմբի երեխաների դեմքերը։ Նախ որպես ընդդիմադիր ընտրված, ապա ճամբարափոխ եղած համայնքապետ Ահարոն Խաչատրյանն ամեն կերպ փորձում է իր հավատարմությունը ցույց տալ Փաշինյանին։

Գեղամասարի նախկին համայնքապետ Հակոբ Ավետյանը եւս նախկինում թունդ ընդդիմադիր էր, հիմա մտերիմ ընկերոջ` Ահարոն Խաչատրյանի հետ միասին սատարում է ՔՊ-ին։ Մեր տեղեկություններով, Ավետյանն այս անգամ չի առաջադրվելու, աջակցելու է Խաչատրյանին, որը ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն է լինելու։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 29․ 08․ 26

Նմանատիպ նյութեր

Ասատրյանին և Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը

Ասատրյանին և Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը

Ստեփան Ասատրյանին (Տ. Արամ քահանա Ասատրյան) և Արամայիս Թախմազյանին (Տ. Թադե քահանա Թախմազյան) կարգալույծ հռչակելու՝ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու հայցը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չէ։ Համապատասխան որոշումը կայացրել է...

Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ»

Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ուժեղ Հայաստանում» երեկ երկար են քննարկել՝ հրապարակայի՞ն պատասխանել Փաշինյանի հայտարարությանը, որ եթե չհաջողվի համոզել ընդդիմությանը նոր սահմանադրության հարցում, արտահերթի կգնան, թե՞, այնուհանդերձ, խուսանավել, քանի դեռ հարցն օրակարգ չի մտել։...

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ «Ժողովուրդ»

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության շուրջ սկանդալային և անսպասելի իրավիճակ է ստեղծվել։ Մեզ հաջողվել է պարզել, թե առաջադրված դատավորներից ով քանի ձայն է ստացել ՍԴ ներսում....

Դիջեյ Էդոն նախագիծ է մշակել եկեղեցու վերաբերյալ. «Հրապարակ»

Դիջեյ Էդոն նախագիծ է մշակել եկեղեցու վերաբերյալ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաքիի դեպքերից հետո Նիկոլ Փաշինյանը թիմին թեպետ հանձնարարել էր հանրային ուշադրությունը թեմայից շեղելու համար օրակարգային դարձնել եկեղեցու թեման ու գործի դնել ԱԺ-ում եկեղեցու հարցով ձեւավորված քննիչ հանձնաժողովը, սակայն այդ հանձնաժողովը չի...

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, թե սահմանադրական փոփոխությունների գործընթացի չիրականացման դեպքում հնարավոր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ...