Ճամբարակում շենքի փլատակներից քիչ առաջ ևս մեկ դի դուրս բերվեց. զոհերի թիվը հասավ 5-ի։ Այդ մասին հայտնում է News.am–ի թղթակիցը՝ դեպքի վայրից։
Այս պահի դրությամբ տուժածները 11-ն են։
Հիշեցնենք, որ hունիսի 11-ին, ժամը 08։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։