Ծառայությունը 1.5 տարի դարձնելը՝ գլխացավանք. «Հրապարակ»

14 Օգոստոսի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպեսեւ սպասվում էր, զինվորական ծառայությունը 1.5 տարի դարձնելու իշխանության ամբոխահաճո որոշումն անհավասարության իրավիճակի է հանգեցրել երկու եւ մեկուկես տարի ծառայողների միջեւ։

Տեղեկացանք, որ երկու տարով բանակ զորակոչվածները, որոնք զորակոչվել են այս օրենքի ընդունումից առաջ, ըմբոստանում են ծառայության ընթացքում, նրանց ծնողներն էլ շարունակ բողոքի ակցիաներ են անում կառավարության, ՊՆ-ի մոտ։

Իրավիճակը փոքր-ինչ լիցքաթափելու համար, մեր տեղեկություններով, ՊՆ ղեկավարությունն այդ զինվորներին հավելյալ 5-7 օրվա արձակուրդ է տվել, սակայն դժգոհությունը դրանով չի նվազել: Ծնողները պահանջում են, որ իրենց երեխաներն էլ մեկուկես տարի ծառայեն, սակայն ՊՆ հրամկազմը քննարկել եւ մերժել է այդ պահանջը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 14․ 08․ 26

Նմանատիպ նյութեր

Կրակոց, վիճաբանություն․ ի՞նչ է տեղի ունեցել գիշերը Դավիթաշենում․ «Արմլուր»

Կրակոց, վիճաբանություն․ ի՞նչ է տեղի ունեցել գիշերը Դավիթաշենում․ «Արմլուր»

Երեկ գիշեր Դավիթաշենում թեժ իրավիճակ է եղել։ Բնակիչները մարտաֆիլմ հիշեցնող կռվի են ականատես եղել ու կրակոցի ձայն լսել։ Ըստ բնակիչների՝ մի խումբ երիտասարդներ այս ու այն կողմ են վազել։ Միջադեպի մասնակիցները դեպքի վայրում մեքենաներ են թողել ու փախել, որոնք այս պահին...

Ձերբակալվել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության և Տեսչական մարմնի աշխատակիցներ. «Իշխանություն»

Ձերբակալվել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության և Տեսչական մարմնի աշխատակիցներ. «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում կաշառք տալու և ստանալու մեղադրանքով ձերբակալվել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության և Տեսչական մարմնի աշխատակիցներ։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ «Գազպրոմ...

Փաշինյանը բանակի քեֆի է մասնակցել․ «Հրապարակ»

Փաշինյանը բանակի քեֆի է մասնակցել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ներքին գործերի նախկին նախարար Վահե Ղազարյանի փոքր որդին` Զարեհը, օրեր առաջ ավարտել է զինվորական ծառայությունը եւ վերադարձել տուն: Մեզ պատմեցին, որ Ղազարյաններն այդ կապակցությամբ մեծ խնջույք են կազմակերպել Իջեւանում, որին ներկա է եղել նաեւ...

Սիրո այս մեծ «քաջամարտիկը» պարզապես մոռացել է իր անցյալը․ Տեր Զարեհ Աշուրյան

Սիրո այս մեծ «քաջամարտիկը» պարզապես մոռացել է իր անցյալը․ Տեր Զարեհ Աշուրյան

Տեր Զարեհ Աշուրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բռնակալ և մարդատյաց Հուդան՝ ոմն Արման Սարոյան, Սուրբ Էջմիածնին մեղադրում է բռնատիրության և սիրո պակասի մեջ. Իշխանական լրատվականները 24/7 ռեժիմով մաղձ ու զրպարտություններ են լցնում Եկեղեցու, Հայոց Հայրապետի ու հոգևոր դասի...