Սյունիքը վատ ընդունեց Փաշինյանին, այսօր Կապանում հանրահավաք է նախատեսված. «Հրապարակ»

9 Մայիսի, 2026

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Երեկ մեկնարկեց հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Իշխող ուժը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սրտիկներով ու խաղաղության լոզունգներով այն սկսեց Հայաստանի հարավից՝ Սյունիքից, թեպետ «Քաղպայմանագիրն» ամիսներ առաջ արդեն սկսել էր քարոզարշավը։

Մեկնարկը տվեցին Սյունիքից, որն այսօր անվտանգային առումով ամենախոցելի մարզն է Հայաստանում: Առաջին կանգառը Սիսիանն էր՝ հարակից մի քանի համայնքով, մեր տեղեկություններով, ընտրել էին այն համայնքները, որտեղ հնարավորինս անշառ կանցներ քարոզարշավը` առանց դիմադրության, բողոքի ակցիաների: Օրինակ, Սալվարդ գյուղի բնակիչներից մեկը մեզ փոխանցեց, որ իրենց գյուղի կողքով անցել են, բայց չեն մտել գյուղ, որտեղ Փաշինյանին կազմ-պատրաստ սպասում էին: Բանն այն է, որ իշխանությունը որոշել է փակել Սալվարդի միջնակարգ դպրոցը, եւ տեղացիները՝ մարտական տրամադրված, պատրաստվել են, որ իրենց ասելիքը բարձրաձայնեն, բայց Փաշինյանը շրջանցել է։

Սիսիանի հատվածի քարոզարշավի կազմակերպչական պատասխանատուն ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանն էր՝ տեղացի մի քանի չինովնիկի հետ։ Նրանք որքան էլ ջանացել էին բերման ենթարկել հնարավորինս շատ մարդ, հատկապես ստիպել էին, որ պետական ապարատում աշխատող սիսիանցիները՝ համայնքապետարանների, պոլիկլինիկաների, դպրոցների աշխատակազմերը ներկայանան, սակայն նկատելի էր, որ Սիսիանի կենտրոնական հրապարակում ընդամենը մի քանի տասնյակ մարդ կար` վարչական աշխատողներից զատ, մի քանի կենսաթոշակառու։ Կազմակերպիչներից մեկն էլ Սիսիանի համայնքապետի տեղակալ Աննա Կարապետյանն էր, որը, ասացին` անձամբ է մարդահավաքով զբաղվել, հատ-հատ զանգել, բերման ենթարկել, հանրահավաքի ժամանակ էլ ակտիվ գոռում էր։ Այդուհանդերձ, սպասելիքները չեն արդարացել, եւ, ըստ լուրերի, Փաշինյանը գոհ չի հեռացել Սիսիանից։

Այցելելով գյուղեր՝ Փաշինյանը ոչ այնքան լսում էր մարդկանց խնդիրները, որքան փորձում էր համոզել, թե ինչ լավն են ինքն ու իր թիմը։ Անգեղակոթ համայնքում, օրինակ, կեսկատակ-կեսլուրջ ասաց․ «Անգեղակոթի ճանապարհը մեկ Բրեժնեւն է ասֆալտ արել, մեկ՝ ես»։ Այցելելով համայնքից համայնք՝ նա բնակիչներին հիմնականում նույն հարցն էր տալիս՝ թոշակները բարձրացրե՞լ են, անկանխիկ առեւտուր անո՞ւմ եք, հետվճար ստանո՞ւմ եք, օգտվո՞ւմ եք առողջապահության ապահովագրությունից․ լավ է, չէ՞, դե՝ շատ լավ է։ Վստահեցնում էր, որ խաղաղություն է հաստատվել, ու բաժանում էր Հայաստանի փոքրացած քարտեզով կրծքանշանն ու նախընտրական բուկլետները։
Ընթացքում էլ ադրբեջանցիների հետ քիրվայության բացահայտ քարոզ էր անում, համոզում հայ մարդկանց թուրքերի, ադրբեջանցիների հետ կապեր հաստատել։ «Այստեղով Նախիջեւան ճանապարհ կա, որ գան-գնան լավ կլինի, չէ՞»,- հարցրեց նա անգեղակոթցիներին, սակայն պատասխանեցին, որ քանի դեռ Եռաբլուր կա, դա հնարավոր չէ։ Փաշինյանը շարունակեց պնդել` թող բացվի, հետո կտեսնենք՝ ինչ է լինում։ Նա կրկին փորձում էր համոզել, որ ղարաբաղյան շարժումը մեզ համար ճակատագրական սխալ է եղել։

«Մեր պատմության մեջ, ցավոք, հաճախ է եղել, որ մենք նահատակներ ենք ունեցել։ Վերջնարդյունքում դժվար է եղել ձեւակերպել՝ լավ, մենք ի՞նչ ստացանք։ Այսօր ես ձեզ ասում եմ՝ ի՞նչ ստացանք։ Մենք ստացանք ապագա։ Ապագա, որը ոչ թե յոթ սարի հետեւում է, այլ ապագան այստեղ է, հիմա է։ Ապրելու հնարավորություն ստացանք, պետություն լինելու հնարավորություն ստացանք եւ, ամենակարեւորը՝ այդ պետությունը սերնդեսերունդ փոխանցելու հնարավորություն ստացանք»,- հայտարարում էր նա։ Մինչդեռ նախորդ ընտրությունների քարոզարշավին խոստանում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորում՝ արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացում, Հադրութի եւ Շուշիի դեօկուպացիա, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովում։

Այսօր ՔՊ-ն հանրահավաք է նախատեսում մարզկենտրոն Կապանում, այցեր Քաջարան եւ այլ համայնքներ։ Մարզի մեր աղբյուրները վստահեցրին, որ նախորդ ընտրություններում առյուծ կտրած ընդդիմադիր համայնքապետերը հարմար տեղավորվել են իշխանության հովանոցի ներքո եւ տակից ակտիվ աշխատանքներ են տանում Նիկոլ Փաշինյանի հաղթանակի համար»։

Մանրամասն «Հրապարակ» օրաթերթում։

Նմանատիպ նյութեր

ԿԸՀ–ն հաստատել է հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը

ԿԸՀ–ն հաստատել է հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը

2026 թվականի հոկտեմբերի 25-ին համամասնական ընտրակարգով  ընտրություններ են տեղի ունենալու Արարատի մարզի Արտաշատ, Արմավիրի մարզի Արմավիր, Արաքս, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Շիրակի մարզի Արթիկ, Ախուրյան, Սյունիքի...

ՊՆ-ն անդրադարձել է Ճամբարակի ողբերգական վթարին

ՊՆ-ն անդրադարձել է Ճամբարակի ողբերգական վթարին

ՀՀ պաշտպանության նախարարությունը և ՀՀ քննչական կոմիտեն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասվում է․ Ճամբարակում տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքների վերաբերյալ մամուլում և սոցիալական ցանցերում տարատեսակ տեղեկություններ են շրջանառվում, չնայած որ դեպքի...

Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ

Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) նախազգուշացրել է ԱՄՆ-ին, որ նոր պատերազմի դեպքում Թեհրանը կկիրառի ավելի կործանարար զենք, քան նախորդ հակամարտության ընթացքում, հաղորդում է Mehr-ը։ ԻՀՊԿ-ի ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Մոհսեն Մոհեբբիի խոսքով՝...

Նախատեսվում է 2026 թ.-ին առանց մաքսատուրքի ՀՀ ներմուծել ևս 5,000 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց

Նախատեսվում է 2026 թ.-ին առանց մաքսատուրքի ՀՀ ներմուծել ևս 5,000 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց

Կառավարության որոշմամբ առաջարկվում է ապահովել ՀՀ-ին 2026 թ. համար հատկացված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտայի շրջանակում ևս 5000 հատ քանակով տրանսպորտային միջոցի ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի կիրառմամբ: Ոչ...

Իշխանության հաշվարկով Վեհափառին դատվածության պիտակ վերագրելով` կհաջողվի ապահովել նրա հեռացումը. Ղամբարյան

Իշխանության հաշվարկով Վեհափառին դատվածության պիտակ վերագրելով` կհաջողվի ապահովել նրա հեռացումը. Ղամբարյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը մեջբերումներ է արել Հայաստանի Հանրապետության կառավարության 2026–2031 թվականների ծրագրի «Հոգևոր անվտանգություն»  ենթավերնագրից, որտեղ գրված է. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին բարենորոգելու նպատակով...