Սուրբ Ծնունդը մեզ համար հոգեպես վերափոխվելու և մեր ուխտն առ Աստված նորոգելու գեղեցիկ առիթ է․ Մայր Աթոռ

5 Հունվարի, 2026

Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որին մասնակցում էին Մայր Աթոռի միաբանները և ուխտավոր հայորդիներ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։

Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը։

Մինչ Սուրբ Պատարագը կատարվեց Երեկոյան ժամերգություն, այնուհետև ընթերցվեցին սուրբգրային տարբեր հատվածներ, որից հետո Մայր Աթոռի չորս միաբան սարկավագներ ընթերցեցին Դանիելի մարգարեությունը:

Սուրբ Պատարագի ընթացքում Հայկազուն Սրբազանը, իր քարոզում ներկայացնելով Տիրոջ Սուրբ Ծննդյան խորհուրդը, ի մասնավորի նշեց․ «Քրիստոնեությունը, ամեն բանից առաջ, անձնական հավատքի, հոգևոր զգացումի դրսևորում է։ Նախ մենք՝ որպես անհատններ, պետք է դարձի գանք, Աստծուն գտնենք մեր սրտում, դառնանք լույսի որդիներ, լուսավորենք մեր հոգիները, ապա նոր՝ փորձենք մեր օրինակով քարոզել ուրիշներին։ Առանց այս ամենի չի կարող որևէ ժողովուրդ փրկության առաջնորդվել»։

Այնուհետև պատարագիչ Սրբազանը հորդորեց հավատացյալ ժողովրդին՝ իբրև քրիստոնյաներ հիշել աղքատներին ու կարիքավորներին, այցելել հիվանդներին, բանտարկյալներին ու աղոթել նրանց համար։

«Սուրբ Ծնունդը մեզ համար հոգեպես վերափոխվելու, հոգևոր ուրախություն ապրելու և մեր ուխտն առ Աստված նորոգելու գեղեցիկ առիթ է, որպեսզի զորանանք Քրիստոսով, վերահաստատենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու ճշմարիտ զավակները լինելու մեր կոչումը։ Ձգտենք նմանվել մեր սուրբ հայրերին, հավատարիմ մնանք մեր սրբազան ավանդույթներին, պատրաստ լինենք՝ իբրև քրիստոնյաներ, դիմակայելու ամեն տեսակի դժվարությունների և զորացնելու մեր հավատքը», — եզրափակեց Հայկազուն եպիսկոպոսը։

Սուրբ Պատարագի ավարտին՝ նախատոնակի արարողության ընթացքում, Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրացավ Ավագ Սուրբ Խորան և Սուրբ Սեղանի կանթեղից վառեց Հիսուս Քրիստոսին խորհրդանշող մոմը, որից կենսատու լույսը բաշխվեց հավատացյալներին:

Այնուհետև Մայր Աթոռի միաբանությունը մեկտեղվեց Վեհարանում, ուր, նախագահությամբ Վեհափառ Հայրապետի, կատարվեց տարվա առաջին Տնօրհնեքը:

 

Նմանատիպ նյութեր

Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան

Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան

Էներգետիկ անկախության հասնելու և ներմուծվող գազից ու բենզինից կախվածությունը նվազեցնելու համար ապագան արևային կայաններին է։ Սակայն կա մի հանրաճանաչ խնդիր․ արևային կայանները գիշերային ժամերին դառնում են անօգուտ, և սա է գլխավոր արգելքը, որ արևից ստացված էներգիայով...

Բախվել են «Toyota»-ն, «Lada»-ն ու «Volkswagen»-ը. վերջինում հրդեհ է բռնկվել, հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին

Բախվել են «Toyota»-ն, «Lada»-ն ու «Volkswagen»-ը. վերջինում հրդեհ է բռնկվել, հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին

Այսօր՝ հուլիսի 26-ին, ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, Այգավան բնակավայրի կամրջի վրա, բախվել են «Toyota», «Volkswagen» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է...

Ռուսաստանը երկակիություն է տեսնում Թրամփի՝ Ուկրաինայի հարցում դիրքորոշման մեջ․Պեսկով

Ռուսաստանը երկակիություն է տեսնում Թրամփի՝ Ուկրաինայի հարցում դիրքորոշման մեջ․Պեսկով

Ռուսաստանը երկակիություն է տեսնում Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում դիրքորոշման մեջ, մինչդեռ Մոսկվան տպավորված է Վաշինգտոնի՝ խաղաղ կարգավորմանը ձգտելու պատրաստակամությամբ, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք նման երկակիություն ենք...

Վեհափառը կարևորել է հայրենիքի և աշխարհասփյուռ հայության կապի ամրապնդումը

Վեհափառը կարևորել է հայրենիքի և աշխարհասփյուռ հայության կապի ամրապնդումը

Հուլիսի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Մասաչուսեթս նահանգի Ուստրի Սուրբ Փրկիչ եկեղեցու համայնքի ուխտավորներին՝ առաջնորդությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ....

Նեթանյահուն կմեկնի Վաշինգտոն

Նեթանյահուն կմեկնի Վաշինգտոն

Վաղը ես կմեկնեմ Վաշինգտոն՝ Նախագահ Թրամփի հրավերով նրա հետ հանդիպելու համար։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Դրանից հետո ես մասնակցելու եմ Իսրայելի մեծ բարեկամ, սենատոր Լինդսի Գրեհեմի պատվին կազմակերպված արարողությանը։ Պետք է ասեմ, որ...