Հունիսի 27-ին կտոնվի Վարդաբլուր գյուղի Սուրբ Դանիել եկեղեցու ուխտի օրը:
Այս առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Վարդաբլուր կբերվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը ու կմատուցվի ուխտի Սուրբ և Անմահ Պատարագ, սկիզբը՝ ժամը 10:30-ին»,- տեղեկացնում են Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմից։
Սուրբ մասունքը եկեղեցում կմնա մինչև ժամը 15:30-ը:
«Հրավիրում ենք ամենքիդ ներկա գտնվելու Սուրբ Պատարագին և հաղորդ դառնալու Սուրբ մասունքի օրհնությանը»,- նշում են Արագածոտնի թեմից:






