Սուրբ Էջմիածնում նշվեց Ծաղկազարդի տոնը

Ապր 13, 2025

Ապրիլի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդը: Տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հռչակվել էր մանուկների օրհնության օր։

Այս առիթով Առավոտյան ժամերգությունից հետո, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Սուրբ Տաճարի շրջափակում տեղի ունեցավ Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ:

 

Նորին Սրբությունն իր օրհնությունը բաշխեց Մայր Աթոռում համախբված բազում մանուկների՝ նրանց ընծայելով խաչեր, իսկ հավատավոր ժողովրդին բաշխվեցին Անդաստանի ընթացքում օրհնված ուռենու ճյուղերը:

Հոգենորոգ տոնի կապակցությամբ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:

Վարդան Սրբազանը, իր քարոզում անդրադառնալով օրվա խորհրդին, ընդգծեց, որ Ծաղկազարդով ավարտվում է Մեծ Պահքը և սկսվում Ավագ շաբաթվա տնօրինական խորհուրդները։

Անդրադառնալով Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հրաշափառ մուտքի ժամանակ հրեաների և ներկա բոլոր ուխտավորների սպասումներին՝ Պատարագիչ Սրբազանը նշեց․ «Քրիստոս մեզ սովորեցրեց, որ մենք ոչ միայն ուրախության, երջանկության, հաջողության ժամանակ օրհնենք Աստծուն, այլև մեր կյանքում պատահած դժվարության և փորձության պահերին։

Հիսուս մեզ ուսուցանեց, որ Տերը ցանկանում է մտնել մեր կյանք և թակում է յուրաքանչյուրիս սրտի դուռը, իսկ մեզ մնում է բացել այդ դուռը՝ Քրիստոսին ընդունելով իբրև մեր կյանքի վերափոխման աղբյուր, որպես մեր կյանքում երջանկության, համերաշխության և խաղաղության կերտողի»։

Վերջում Վարդան Սրբազանը, դիմելով ներկաներին, հորդորեց Քրիստոսով նորոգվել ու ծաղկազարդվել՝ պատրաստ լինելով Տիրոջ փառահեղ գալստյանը։

Սուրբ Պատարագի ավարտին, Ամենայն Հայոց Հայրապետի նախագահությամբ, վերստին կատարվեց մանուկների օրհնության կարգ։

Նմանատիպ նյութեր

Դեսպան Քվինն ընդգծել է ԱՄՆ աջակցությունը շարունակական ոստիկանական բարեփոխումներին Հայաստանում

Դեսպան Քվինն ընդգծել է ԱՄՆ աջակցությունը շարունակական ոստիկանական բարեփոխումներին Հայաստանում

Դեսպան Քվինն երեկ վարչապետ Փաշինյանի հետ միասին ներկա գտնվեց Ներքին գործերի նախարարության նորակառույց վարչական համալիրի բացմանը Երևանում: Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը: Հաղորդագրության համաձայն, իր այցով դեսպանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունը...

Մեծ Բրիտանիայի դեսպանն այցելել է Սյունիք

Մեծ Բրիտանիայի դեսպանն այցելել է Սյունիք

Սյունիք կատարած այցի ընթացքում Մեծ Բրիտանիայի դեսպանը հանդիպել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ՝ քննարկելու տարածաշրջանային զարգացումն ու համագործակցությունը։ Զրույցը ներառում էր մի շարք թեմաներ՝ այդ թվում՝ Սյունիքում տեղական ինքնակառավարման դերը, ընդգրկուն զարգացման...

Ուկրաինայի հետ բնական ռեսուրսների վերաբերյալ գործարքը կարող է ստորագրվել ապրիլի 24-ին. Թրամփ

Ուկրաինայի հետ բնական ռեսուրսների վերաբերյալ գործարքը կարող է ստորագրվել ապրիլի 24-ին. Թրամփ

Ուկրաինայի հետ բնական ռեսուրսների վերաբերյալ գործարքը կարող է ստորագրվել ապրիլի 24-ին: Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Հավատում եմ, որ ավելի ենք մոտենում Ուկրաինայում խաղաղության հասնելուն։ Ռուսաստանի պատասխանը...

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչները հանդիպել են Սամվել Շահրամանյանի հետ

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչները հանդիպել են Սամվել Շահրամանյանի հետ

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդից տեղեկացնում են․ «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի որոշ ներկայացուցիչներ ապրիլի 17-ին հանդիպում են ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հետ: Կողմերը քննարկել են Խորհրդի կատարած...