Սրտի ցավով ենք հետևում եկեղեցու սրտում բույն դնող պառակտողական երևույթներին. Վահան սարկավագ Ավագյան

14 Հունվարի, 2026

Վահան սարկավագ Ավագյանն իր որդիական խոնարհումն է հայտնել Գարեգին Բ կաթողիկոսին։

«Սիրելի՛ հոգևոր հայրեր և եղբայրներ, հայ ժողովրդի հավատավոր զավակներ, սիրելի՛ ինձ ծանոթ և ոչ ծանոթ եկեղեցասեր և ազգասեր հայորդիներ, սրտի ցավով ենք հետևում եկեղեցու սրտում բույն դնող պառակտողական երևույթներին։ Ինձ համար եկեղեցու` պատմության մեջ արձանագրված բոլոր պառակտումները միշտ սրտի կսկիծ են առաջացրել, որովհետև մեր Տեր Հիսուս Քրիստոսի հիմնած եկեղեցու կարևոր բաղադրիչներից մեկը միասնականությունն է, իսկ մենք` որպես Քրիստոսի զինվորներ` զինված աստվածային սիրով, պարտավոր ենք ամուր պահել այդ միասնության խորհուրդը, անկախ տարաձայնությունների և այլևայլ միջանձնային հակառակությունների։

Սիրելինե՛ր, իմ հորդորն է` մի պահ կանգ առնենք և մտածենք ավելի սթափ ու չգործենք ո՛չ զգացմունքային ոգևորությունից, ո՛չ էլ որևէ այլ էմոցիոնալ պոռթկման պատճառով։ Եթե կարծում ենք որևէ բարենորոգման կարիք կա, ինչու՞ չենք սկսում գործել, ինչու՞ չենք բարեփոխվում ու չենք բարեփոխում մեր շրջապատը, և արդյոք ինչո՞վ են խանգարում մեզ Վեհափառ հայրապետի անձնական մեղքերը կամ նրա` մեր պատկերացումներին համապատասխան չլինելը։ Արդյոք Քրիստոս բարեփոխումների համար փոխե՞ց որևէ իշխանություն` իհարկե ո՛չ։ Որևէ իշխանություն կարող չեղավ հաղթել Քրիստոսի Ավետարանին։ Ու հիմա մենք, եթե կարծում ենք` արդարացի ենք, ապա ի՞նչ կարիք ունենք ուժով գործելու, ի՞նչ կարիք ունենք մեր արդարությունը պարտադրելու վանքեր ու եկեղեցիներ գրավելու և ատելություն քարոզելու գնով։ Չէ ո՞ր չարիք ու ատելություն սերմանելով բարին չես հնձի։

Ու, ի վերջո, եթե մենք մեր եկեղեցու ներքո ունեցած խնդիրները պայմանավորում ենք Վեհափառի անձով, ապա մոռանում ենք, որ եկեղեցու գլուխը Քրիստոսն է, Ով, անպայման, մեր` դեպի Աստված քայլելու պարագայում, անկախ կաթողիկոսի անձից, մեզ կզորացնի ու կպարգևի բոլորիս կողմից այդքան բաղձալի նորոգումը։ Ու կուզեմ, որ Քրիստոսի Անվանակոչության օրը դառնա մեր մեջ բարին ու չարը ճիշտ անուններով կոչելու և թացը չորից զանազանելու օր։

Որդիական խոնարհումս ազգիս հայրապետին` Գարեգին Բ կաթողիկոսին։ Աստված զորավիգ և պահապան Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուս և հայ ազգիս»,- նշել է Վահան սարկավագ Ավագյանը։

Նմանատիպ նյութեր

Ասատրյանին և Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը

Ասատրյանին և Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը

Ստեփան Ասատրյանին (Տ. Արամ քահանա Ասատրյան) և Արամայիս Թախմազյանին (Տ. Թադե քահանա Թախմազյան) կարգալույծ հռչակելու՝ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու հայցը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չէ։ Համապատասխան որոշումը կայացրել է...

Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ»

Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ուժեղ Հայաստանում» երեկ երկար են քննարկել՝ հրապարակայի՞ն պատասխանել Փաշինյանի հայտարարությանը, որ եթե չհաջողվի համոզել ընդդիմությանը նոր սահմանադրության հարցում, արտահերթի կգնան, թե՞, այնուհանդերձ, խուսանավել, քանի դեռ հարցն օրակարգ չի մտել։...

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ «Ժողովուրդ»

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության շուրջ սկանդալային և անսպասելի իրավիճակ է ստեղծվել։ Մեզ հաջողվել է պարզել, թե առաջադրված դատավորներից ով քանի ձայն է ստացել ՍԴ ներսում....

Դիջեյ Էդոն նախագիծ է մշակել եկեղեցու վերաբերյալ. «Հրապարակ»

Դիջեյ Էդոն նախագիծ է մշակել եկեղեցու վերաբերյալ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաքիի դեպքերից հետո Նիկոլ Փաշինյանը թիմին թեպետ հանձնարարել էր հանրային ուշադրությունը թեմայից շեղելու համար օրակարգային դարձնել եկեղեցու թեման ու գործի դնել ԱԺ-ում եկեղեցու հարցով ձեւավորված քննիչ հանձնաժողովը, սակայն այդ հանձնաժողովը չի...

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, թե սահմանադրական փոփոխությունների գործընթացի չիրականացման դեպքում հնարավոր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ...