Հանրապետության հրապարակից մեկնարկել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ավանդական Ջահերով երթը:
«Զա՛րկ, երբ հալածում են քեզ» և «Մի՛ ուրացիր» կոչերով են այս տարի առաջնորդվում երթի մասնակիցները: Կոչեր՝ ուղղված աշխարհին և, ցավոք, նաև Հայաստանին, քանի որ ՀՀ իշխանությունները որդեգրել են Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականություն: Սա նաև պատճառներից մեկն է, որ երթն այս տարի ավելի բազմամարդ է:
Ներկա են պատգամավորներ, մշակութային գործիչներ, հասարակական-քաղաքական դեմքեր և պարզապես մեր ապագայով, ինչու չէ, նաև անցյալով մտահոգ քաղաքացիներ:
Մանրամասն՝ տեսանյութում: